Մատչելի հղումներ

 
Թրամփի հերթական թվիթերյան գրառումները նոր սկանդալի առիթ են դարձել

Թրամփի հերթական թվիթերյան գրառումները նոր սկանդալի առիթ են դարձել


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան վերջին գրառումները կրում էին սկանդալային բնույթ: Դրանք ուղղված էին իր ամենամեծ քննադատներից մեկին՝ կոնգրեսական Քամինգսին Մերիլանդ նահանգից:

Նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոշտ քննադատութան է ենթարկել դեմոկրատ կոնգրեսական Էլիջահ Քոմինգսին, ով նախագահ Թրամփի ամենամեծ քննադատներից մեկն է Կոնգրեսում:

Իր գրառման մեջ նա նշել է, որ եթե կոնգրեականն ավելի շատ ժամանակ անցկացներ իր ընտրատարածքի մեջ մտնող Բալթիմոր քաղաքում, ապա հնարավոր է օգներ մաքրել այդ վտանգավոր և կեղտոտ վայրը:

Այս գրառումները քննադատոթյան արժանացան Վաշինգտոնում:

«Անընդունելի է, որ նախագահը հարձակում է գործում ամերիկյան քաղաքի վրա»,- ասում է Բալթիմորի քաղաքապետ Բերնարդ Յոնգը:

Կոնգրեսկան Քամինգսը մշտապես քննադատել է Թրամփի վարչակազմը ներգաղթյալների նկատմամբ մոտեցումների համար, մասնավորապե վերջիններիս սահմանային գոտիներում մարդկանց համար նախատեսված պայմանների կապակցությամբ:

Անցած շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դատապարտել է նախագահի մեկնաբանությունները կոնգրեսական չորս կանանց հասցեին, ուր նախագահը կասկածի տակ է առել նրանց հայրենասիրությունը և առաջարկել, որ նրանք վերադառնան իրենց երկրներ:

Նախագահը իր հերթին մեղադրել է դեմոկրատներին ռասիստական քարտը խաղարկելու մեջ:

Քաղաքական այս բախումները տեղի են ունենում ԱՄՆ-ում 2020 թվականի նախագահական ընտրությունների մոտեցման ֆոնին: Նախագահ Թրամփն ու դեմոկրատներն ամերիկյան ընտրողի դատին են ներկայացնում իրենց մոտեցումները:

Facebook Forum

XS
SM
MD
LG