Մատչելի հղումներ

 
Մեծ Բրիտանիան դեռեւս չունի Եվրոպական միությունից դուրս գալու համար հարթ ուղի

Մեծ Բրիտանիան դեռեւս չունի Եվրոպական միությունից դուրս գալու համար հարթ ուղի


Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո սկսեց կառավարության կազմի արագ փոփոխություն` այն ազատելով իր մրցակիցներից ու պաշտոններ հանձնելով իրեն հավատարիմներին ու Բրեքզիթի կողմնակից քաղաքական գործիչներին:

Խորհրդարանի առջեւ իր առաջին ելույթում նա խոստացավ Մեծ Բրիտանիան ամեն պարագայում դուրս բերել Եվրոպական միության կազմից հոկտեմբերի 31-ին, ու հայտարարեց, որ հակառակ դեպքում քաղաքական համակարգի նկատմամբ կգրանցվի վստահության կորուստ:

Ջոնսոնը խոստանում է Բրեքզիթից հետո ‘’ոսկե դար’’ Մեծ Բրիտանիայի համար: Նա հույս ունի, որ Եվրոպական միությունը կվերանայի կնքված համաձայնագրում փոփոխություններ իրականացնելու հարցում իր մերժողական դիրքերը: ‘’Իսկ եթե չհամաձայնի, Միացյալ Թագավորությունը դուրս կգա առանց համաձայնության’’, ասել է նա:

Այս վերջնագրային տեսք ունեցող հայտարարությունն առաջ է բերել քննադատության ալիք ընդդիմության կողմից եւ Եվրոպայում:
Հարցն այն է, որ խորհրդարանն արդեն երեք անգամ մերժել է առանց գործարքի դուրս գալու Ջոնսոնի նախորդի` Թերեզա Մեյի առաջարկները: Ջոնսոնն այդ պատճառով չի բացառում դուրսբերումն իրականացնել խորհրդարանի աշխատանքները կասեցնելու եղանակով, ինչը կարող է դառնալ սահմանադրական խնդիրների պատճառ: Այդ պատճառով էլ շատերն են կարծում, որ Ջոնսոնի համար քաղաքական ճահճից դուրս գալու միակ ուղին նորից ժողովրդին դիմելու ուղին է, այսինքն` ընտրությունները:

Եվրոպական միությունը կարող է ընտրությունների կապակցությամբ համաձայնել մեկ անգամ եւս հետաձգել Բրեքզիթը: Սակայն հարցումները ցույց են տալիս, որ հասարակությունը Բրեքզիթի հարցում բաժանված է երկու հավասար մասերի:

Այնպես որ, Մեծ Բրիտանիան ունի նոր կառավարություն, սակայն չունի քաղաքական այս ճգնաժամից դուրս գալու նոր հնարավորություններ:

XS
SM
MD
LG