Մատչելի հղումներ

Դաշնային դատարանն արգելափակեց Թրամփի որոշումը


ԱՄՆ դաշնային դատարանն արգելափակել է նախագահ Թրամփի վարչակազմի որոշումը, որով երրորդ երկրի միջոցով  ԱՄՆ ներգաղթածներին, որոնք չեն դիմել այդ երկրի իշխանություններին ապաստանի հարցով, արգելվում է տրամադրել ապաստան:

Կալիֆոռնիայի Հյուսիսային շրջանի դատավոր Ջոն Թիգարը իր որոշման մեջ նշել է, որ Կոնգրեսը հնարավորություն է տվել ապաստան խնդրելու դիմում ներկայացնել այն ներգաղթյալներին, ովքեր ունեն այլընտրանքային ու անվտանգ տարբերակ այլ երկրներում, սակայն անհրաժեշտ է ներկայացնել ապացույցներ, որ տվյալ ներգաղթյալը չի ենթարկվի հալածանքների ու ճնշումների այդ երկրում:

Դրանից առաջ մայրաքաղաք Վաշինգտոնի դաշնային դատավոր Թիմոթի Քեյլը հրաժարվել էր արգելափակել այս որոշումը՝ նշելով, որ ներգաղթյալների իրավունքները պաշտպանող խմբերը չեն կարողացել տրամադրել բավարար ապացույցներ, որ ներգաղթյալներին սպառնում է անմիջական վտանգ:

Սպասվում է, որ Թրամփի վարչակազմը կբողոքարկի Կալիֆոռնիայի դատավորի որոշումն արգելափակման մասին:

Facebook Forum

XS
SM
MD
LG