Մատչելի հղումներ

 
Թեժ բանավեճ. Կոնգրեսականների քառյակն՝ ընդդեմ նախագահ Թրամփի

Թեժ բանավեճ. Կոնգրեսականների քառյակն՝ ընդդեմ նախագահ Թրամփի


Մինեսոտայից կոնգրեսական Իլհան Օմարը, ով վերջերս հայտնվել էր ուշադրության կենտրոնում նախագահ Թրամփի մեկնաբանությունների պատճառով, կոչ է արել իր աջակիցներին ՝՝հակազդել ռասիզմին և անհիմն մեղադրանքներին՛՛: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է համախմբվել ընդդեմ նախագահ Թրամփի 2020 թ. ընտրություններից առաջ։

ԱՄՆ Կոնգրեսի մահմեդականների հանձնախմբի հանդիպմանը կոնգրեսական Իլհան Օմարը հայտնել է, որ շարունակելու է պայքարել ամերիկացի մահմեդականների իրավունքների պաշտպանության համար:

Նախագահ Թրամփը քննադատության է ենթարկել Մինեսոտայի կոնգրեսականին, ինչպես նաև վերջինիս գործընկերներ Ռաշիդա Թլաիբին, Ալեքսանդրա Օքազիո Քորթեզին և Այանա Փրեսլիին՝ նրանց գործունեությունը որակելով ոչ հայրենասիրական: Նա նաև թվիթերյան իր գրառման մեջ նշել է, որ նրանք պետք է ՝՝վերադառնան այնտեղ, որտեղից եկել են՛՛:

Կոնգրեսկան Օմարը այս քառյակից միակն է, ով չի ծնվել ԱՄՆ-ում: Նա ԱՄՆ ներգաղթած սոմալեցի փախստականների ընտանիքից է։

Վերջերս իր կողմնակիցների հանրահավաքին նախագահ Թրամփը մեղադրել էր Օմարին սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ կապված մեկնաբանությունների համար: Անդրադառնալով ահաբելիկիչներին՝ Օմարը նրանց բնութագրել էր որպես «որոշ մարդիկ»:

Օմարի մեկ այլ հակասական հայտարարության հեղինակ է, որը կապված է Իսրայելի նկատմամբ ԱՄՆ վարած քաղաքականության հետ: Ըստ նրա՝ ամերիկացի հրեաները չափից մեծ ազդեցություն ունեն այս հարցում: Հետագայում Օմարը ներեղություն է խնդրել այդ հայտարարության համար:

Նախագահ Թրամփը վերջերս կրկին քննադատեց կոնգրեսականների այս քառյակին Սպիտակ տանը Պակիստանի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ:

«Կարծում եմ նրանք վնասում են մեր երկրին: Հավանաբար նրանք ատում են մեր երկիրը»,- ասել է նախագահը։

Իսկ Մինեսոտայում կոնգրեսական Օմարին նրա կողմնակիցները ողջունել են բուռն ծափահարություններով: Նրանց շարքում է Խիզր Խանը, ով Իրաքում զոհված ծնունդով պակիստանցի ամերիկացի զինծառայողի հայրն է, ով քննադատել էր Թրամփին հակամահմեդական հռտետորաբանության համար 2016 թ.:

Վերլուծաբանները նշում են, որ նախագահի հնչեցրած քննադատությունը կոգրեսկանների քառյակին մեծ մասամբ անհիմն է, որի նպատակն է ոգևորություն առաջացնել իր կողմնակիցների շրջանում 2020 թ. ընտրություններին ընդառաջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG