Մատչելի հղումներ

Ամերիկյան ընտրություններում ռուսական հետքը կրկին ցնցում է քաղաքական դաշտը


Դեմոկրատները ԱՄՆ խորհրդարանի երկու պալատներում կոչ են անում հանրապետականներին միանալ իրնեց նախաձեռնություններին՝ ուղղված ընտրական գործընթացի բարելավմանը:

Այս առաջարկը հնչել է հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերի նախատեսված վկայությունից մեկ օր առաջ: Մյուլերը պետք է պատասխանի երկու պալատների հանձնաժողովների առջև 2016 թ. ընտրություններում Ռուսաստանի ներգարվվածության մասին:

Նախագահ Թրամփը ընդհանուր առմամբ քննադատաբար է մոտենում Մյուլերի վկայության փաստին: Նա ընդգծել է կրկին, որ չի եղել որևէ համագործակցություն Ռուսասատնի հետ, ինչպես նաև չի եղել որևէ օրենքի խախտում իր կողմից: Նա քննադաել է դեմոկրատներին այս խնդիրը շահարկելու համար:

Իսկ Ներկայացուցիների պալատը և Սենատը պատրաստվում են առաջ քաշել մի քանի օրինագծեր, որոնք կօգնեն մեծացնել 2020 թ. ընտրությունների անվտանգությունը:

Այն դարձել է քաղաքական խնդիր: Երկու կուսասկցությունները տարբեր կերպ են մեկնաբանում Ռուսասատնի ներգրավվածության մասին տողերը զեկույցում:

Մյուլերը նշել է, որ չի պատրաստվում որևէ կարծիք հայտնել այս առումով իր վկայության ընթացքում: Նրա զեկույցը եզրակացում էր, որ Թրամփը չի համագործակցել ռուսների հետ ընտրությունները հաղթելու համար՝ չնայած նրա քարոզչական թիմը ունեցել է մի շարք շփումներ Ռուսաստանի հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG