Նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը կրկին սրել է իրավիճակը ԱՄՆ- Իրան հարաբերություններում: Նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է վատագույն սցենարի Իրանի կողմից:
«Մենք ունենք ամենահզոր ժողովուրդը: Մենք ունենք ամենահզոր սպառազինությունը և ամենահզոր նավերն աշխարհում: Մենք չենք ուզում գործի դնել դրանք, սակայն դրանք կարող են բազմաթիվ զոհերի պատճառ դառնալ: Մենք չենք ցանկանում դա և հույս ունենք, որ նրանք չեն անի որևէ անխոհեմ քայլ: Եթե անեն, ապա կվճարեն ամենաբարձր գինը դրա համար»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահի մեկնաբանություններին նախորդել էր Իրանի հայտարարությունը, որ նրանք ձերբակալել են 17 ամերիկացի լրտեսների և նրանց դատապարտել մահապատժի:
Իրանի ազգային անվտանգության նախարարությունը տեղեկացրել է, որ լրտեսները ձերբակալվել են անցած տարի՝ ամերիկյան կողմի համար գաղտնի տեղեկություններ հավաքելիս ներառյալ ռազմական և միջուկային ոլորտների շուրջ:
Նախագահ Թրամփն ու պետքարտուղար Պոմպեոն հերքել են իրանական կողմի պնդումները:
Facebook Forum