Մատչելի հղումներ

Իրան-Մեծ Բրիտանիա՝ լարվածության նոր ալիք


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդիպում է անվտանգության ոլորտի պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար, թե ինչպես է Լոնդոնն արձագանքելու Իրանի կողմից բրիտանական դրոշի ներքո նավթատարի վրա հարձակմանը Հորմուզի նեղոցում:

Չնայած բրիատանական կողմի նախազգուշացումներին Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությանը, ըստ կիրակի օրը լույս տեսած տեսագրության, իրանական կողմը գրավել է նավթատարը:

Հրապարակված ձայնագրույան մեջ լսվում է, որ բրիտանական նավի ներկայացուցիչը տեղեկացնում է, որ նավթատարը միջազգային ջրերում է և ունի իրավունք առանց խոչընդոտի նավարկելու:

Բրիտանացի սպան հարցնում է ծառայություն իրականցնող իրանական ռազմանավին, որ այն չի պատրաստվում խախտել միազգային օրենքը՝ փորձելով բարձանալ բրիտանական նավի վրա:

Իրանցի սպան իր հերթին պահանջել է նավթատարից փոխել իր ուղին:

Իրանի Հեղափոխության պաշտպանության կորպուսը շաբաթ օրը հրապարակել է իր տեսագրույունը, որտեղ ցուցադրվում էր ողջ գործողությունը: Իրանական կողմը հայտնում է, որ նավթատարը կանգնեցվել է անվտանգության նկատառումներից ելնելով: Բրիտանական կողմն իր հերթին պնդում է, որ այս գործողությունները Իրանի պատասխանն են իրանական տանկերի կանգնեցմանը Ջիբրալթարում, որն ըստ որոշ տեղեկությունների 2 միլիոն բարել նավթ էր տեղափոխում Սիրիա:

Իրանն իր հերթին հայտնում է, որ Stena Impero նավթատարը հարվածել է ձկնորսական նավակի:

Թեհրանը շարունակում է իր մոտ պահել նավթատարն ու 23 հոգանոց անձնակազմը, որոնցից 18-ը հնդիկներ են, 3-ը՝ ռուսներ, մեկ լատվիացի և մեկ ֆիլիպինցի: Թեհրանը հայտնում է, որ նրանք բոլորն էլ առողջ են:

Մեծ Բրիտանիան Stena Impero-ի դեմ գործողւոյունները որակել է որպես թշնամական ակտ: Որպես դրան հակազդելու միջոց դիտարկվում են տնտեսկան պատժամիջոցները Իրանի դեմ: Մեյի կառավարությունը պատրաստվում է տեղեկացնել խորհրդարանի անդամներին իրավիճակի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ տարածաշրջանում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ դուրս եկավ 2015 թ. Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից և պատժամիջոցները վերականգնեց Թեհրանի դեմ՝ Իրանի միջազգային նավթային առևտուրը խափանելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG