Մատչելի հղումներ

Զելենսկու կուսակցությունը հաղթում է ընտրություններում


Ուկրաիանայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կուսացությունը հաղթանակ է տանում Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններում: Այժմ նախագահ Զելենսկին հնարավորություն ունի իրականացնել իր բարեփոխումները:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է վերականգնել մարդկանց վստահությունը իշխանությունների նկատմամբ և վերահասատել կապը արևելյան Ուկրաինայի բնակչության հետ:

«Մենք հավատարիմ ենք մեր դիրքրոշմանը, որ՝ անհրաժեշտ են նոր դեմքեր: Հին քաղաքական գործիչներից ոչ մեկի հետ չենք տեսնում կոալիցիայի հեռանկար»,- հայտարարեց նախագահը:

Այդպիսի նոր դեմքերից կարող է լինել նորաստեղծ «Ձայն» կուսակցությունն իր առաջնորդ Սվյաոտոսկավ Վակարչուկի հետ, ով ռոք ոճի հայտնի երաժիշտ է:

«Ես քվեարկեցի ապագայի, նոր քաղաքականության օգտին, քանի որ հին քաղաքական համակարգը ցույց է տվել բոլոր արդյունքները վերջին 28 տարիների ընթացքում: Բոլոր ուկրաինացիները հիասթափված են, ոսւտի անհրաժեշտ են փոփոխություններ»:

Նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն իր հերթին հույս է հայտնել, որ երկրիրը կշարունակի դիմադրել ռուսական ազդեցությանը:

«ԵՄ և ՆԱՏՕ-ն խաղաղության, անվտանգության և բարեկեցության երաշխավորներն են Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ասել է նա:

Ուկրաինայի արևելքում գտնվող հատուկ գոտում, որը անջատում է Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքները ռուսամետ անջատողականներից, բացվել են հատուկ ընտրատարածքներ՝ քվեարկելու համար, սակայն անցումային կետերում արձանագրվում են դժվարություններ:

Միջազգաիյն դիտորդները նշում են, որ ընտրություններն անցել են հանգիստ պայմաններում, իսկ ընտրողների մոտ գրանցվում է ոգևորություն: Դրա հետ մեկտեղ բնակչության մի զանգվածի մոտ դեռևս առկա են վատատեսական տրամադրություններ:

Նախնական տվյալների համաձայն նախագահ Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը վստահորեն հաղթում է ընտրություններում և կստանա Ուկրաինայի 450 տեղանոց խորհրդարանի մանդատների մեծամասնությունը: Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իր քաղաքական ուժը կոսալիցիա կձևավորի «Ձայն» կուսակցության հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG