Մատչելի հղումներ

Աննախադեպ շոգն ԱՄՆ-ում շարունակվում է. կարող են սկսվել փոթորիկներ


Ամերիկայի Միացյալ Նահանգների զգալի մասը շարունակում է մնալ չափազանց բարձր ջերմաստիճանի տակ: Աննախադեպ շոգերի արդյունքում գրանցել է մահացության վեց դեպք:

Երկրի մի շարք հատվածներում չեղյալ են հայտարարվել ավանդական միջոցառումները, փառատոններ ու համերգներ: ԱՄՆ-ի արեւլյան հատվածում, ուր գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը, բարձր է նաեւ օդի խոնավության մակարդակը, ինչի արդյուքնում Նյու Յորքում 36.7 տաքությունը գնահատվում է որպես 43.3:

Իշխանությունները հորդորում են բոլորին պարբերաբար կապ հաստատել ազգականների ու բարեկամների, հատկապես մեծահասակների, մասնավորապես միայնակ բնակվող անձանց հետ:


Օդերեւութաբաններն ասում են, թե աննախադեպ այս շոգը շուտով կավարտվի, քանի որ միջին արեւմտյան նահանգներից դեպի Արեւելյան ափ են գնում սառը քամիներ, ինչի արդյունքում սակայն կարող են սկսվել փոթորիկներ ու ջրհեղեղներ:


XS
SM
MD
LG