Մատչելի հղումներ

Թրամփը հռետորաբանությամբ է փորձում ընդլայնել իր աջակիցների շրջանը


Քանի դեռ կին չորս կոնգրեսականներին հեռանալու կոչ հղելու համար ԱՄՆ-ում շարունակվում են քննադատություններն ընդդեմ Թրամփի, վերջինս Հյուսիսային Քարոլինայում այսպես ասած մի նոր հարձակում է իրականացնում ընդդեմ նույն կանանց:

‘’Ձախակողմյան այս անձինք մեր երկրին նայում են որպես չարիքի ուժի: Նրանք ուզում են ոչնչացնել մեր սահմանադրությունը, թուլացնել մեր զինված ուժերը ու ոչնչացնել այն արժեքները, որոնց վրա կառուցվել է հիասքանչ այս երկիրը’’, հայտարարում էր Թրամփը:

Այն պահին, երբ նա իր խոսքն ուղղեց կոնգրեսական Իլհան Օմարի դեմ, հավաքվածները սկսեցին վանկարկել ‘’նրան հետ ուղարկեք’’ բառերը: Իսկ այդ նույն օրը Ներկայացուցիչների պալատում դրված էր Թրամփին անվստահության քվե հայտնելու հարցը, ինչը տապալվեց հօգուտ Թրամփի:

Սակայն մինչ այդ Ներկայացուցիչների պալատի անդամ բոլոր դեմոկրատներն էին կողմ քվեարկել այն հայտարարության ընդունման առաջարկին, որը դատապարտում է Թրամփի, ինչպես շատերն են ասում, ‘’ռասիստական արտահայտությունները’’: Հիշեցնենք, որ Թրամփը ոչ սպիտակամորթ չորս կոնգրեսականներին ասել էր, որ եթե իրենց դուր չի գալիս Ամերիկան, կարող են վերադառնալ իրենց երկրներ:

Դեմոկրատներից շատերին է մտահոգում այն հանգամանքը, որ նախագահն այժմ դիմում է վտանգավոր քայլի`փորձելով նախագահական հաջորդ ընտրություններում առավել ձայներ ապահովել ռասիստական արտահայտություններով: Դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մալինովսկիի խոսքերով, այդ բառերն ու բառակապակցությունները կարող են խաղալ ‘’բենզինի մոտ կայծի դեր’’:
Որոշ հանրապետականներ եւս դատապարտում են Թրամփին իր արտահայտությունների համար, սակայն շատերն էլ պաշտպանում են նրան: Օրինակ սենատոր Ջոն Քենեդիի խոսքերով, ‘’Սա Չինաստանը չէ, ոչ էլ Հյուսիսաին Կորեան: Սա Ամերիկան է, եւ եթե ատում եք մեր երկիրը, դուք ազատ կերպով կարող եք հեռանալ, երբ ցանկանում եք’’:


Վերլուծաբաններից Քայլ Քոնդիկի խոսքերով, եթե Թրամփի վարկանիշը իջնի 45 տոկոսից ներքեւ, նա կփորձի ստանալ հավելյալ ձայներ այն ընտրողներից, որոնք մինչ այժմ եղել են իր դեմ: Այնպես որ, ասում է նա, ‘’Թրամփը ստիպված է դիմում նման հռետորաբանության’’:

Այնպես որ, այս հռետորաբանությունը կարող է լինել եկող տարվա նախագահական հավանաբար տգեղ ընտրարշավի նախաբանը:

XS
SM
MD
LG