Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կործանել է իրանական անօդաչու թռչող սարք


Ամերիկյան ուժերը Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու թռչող ինքնաթիռ են ոչնչացրել: Այս մասին հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը, ում խոսքերով, թռչող սարքը, մինչեւ 900 մետր մոտենալով USS Boxer ամերիկյան նավին, եւ անտեսելով կանգ առնելու բազմակի զգուշացումները, վտա նգ է ներկայացրել նավի համար:

Թրամփի խոսքերով, այս միջադեպը միջազգային ջրերում տարբեր նավերի դեմ Իրանի կողմից վերջին ժամանակներս իրականացված ‘’սադրիչ ու թշնամական գործողությունների շարունակությունն էր’’:
Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, որն այս օրերին գտնվում է Նյու Յորքում, ասել է, թե ‘’անօդաչու թռչող ինքնաթիռ կորցնելու մասին’’ ինքը որեւէ տեղեկություն չունի:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Իրանն էր կործանել ամերիկյան անօդաչու մի ինքնաթիռ` պնդելով, որ այն հայտնվել էր իր տարածքում: ԱՄՆ-ը պնդում էր, որ այն գտնվելիս է եղել միջազգային ջրային տարածքում: Դրանից հետո ԱՄՆ-ը պատրաստվել էր հակահարված տալ իրանական կողմին, սակայն Թրամփը վերջին րոպեին հրամայել էր չսկսել պատժիչ գործողությունը` հայտարարելով, որ չի ուզում մարդկային կորուստներ հասցնել իրանական կողմին:

XS
SM
MD
LG