Մատչելի հղումներ

Մոսկվայի բողոքի ցույցի ժամանակ 38 մարդ է ձերբակալվել


Տասնյակ ցուցարարներ ու ընդդիմադիր քաղաքական գործիչներ են ձերբակալվել Մոսկվայում կիրակի օրն անցկացված ցույցի ժամանակ, որի մասնակիցները պահանջում էին սեպետեմբերին անցկացվելիք քաղաքային ընտրությունների ընտրացուցակներում ընդգրկել նաեւ ընդդիմության թեկնածուներին:

Ցույցը սկսվել էր Պուշկինի անվան հրապարակում, ուր հավաքվել էր մոտ հազար մարդ, որոնք այնուհետեւ երթով շարժվել էին դեպի Մոսկվայի քաղաքապետարան եւ ընտրական հանձնաժողովի կենտրոնակայան:

Ընտրական հանձնաժողովի պաշտոնատար անձինք պնդում են, որ ընդդիմության աջակիցները կեղծ ստորագրություններ են դրել անկախ թեկնածուներին ընտրացուցակում ընդգրելու պահանջով ներկայացված միջնորդագրում:

‘’Մենք ստորագրություններ ենք հավաքել անձրեւի տակ ու շոգի պայմաններում: Իսկ նրանք մեզ ասում են, թե մեր ներկայացրած ստորագրությունները կեղծ են’’, ասում էին հավաքավածները:

Ցույցը դիտող կազմակերպությունը տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ խաղաղ ցույցի ընթացքում 38 մարդ է ձերբակալվել: Որոշ ցուցարարներ բացականչում էին, ոստիկաններին կոչ անելով, ոստիկանի համազգեստը չարատավորել, երբ ոստիականական խմբերն առաջ էին գալիս ցրելու, իշխանությունների հայտարարության համաձայն, անօրինական հավաքը:
Կիրակի օրը ձերբակալված թեկնածուներից Լյուբով Սոբոլը սպառնացել է սկսել հացադուլ` իշխանություններին մեղադրելով ‘’ժողովրդի ապագան հափշտակելու’’ մեջ:

Սեպտեմբերյան ընտրությունների արդյունքում լրացվելու են Մոսկվայի ու մյուս քաղաքների տեղական մարմինների թափուր տեղերը:

XS
SM
MD
LG