Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը հյուրընկալեց ‘’Սոցիալական լրատվամիջոցների գագաթաժողովը’’


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հյուրընկալել էր ‘’Սոցիալական լրատվամիջոցների գագաթաժողովը’’: YouTube-ի պահպանողական աստղեր Diamond and Silk վիդեո-բլոգերները շատ սիրված են Թրամփի կողմից, որոնց նախագահն ընդունեց Սպիտակ տանը առանձնահատուկ եղանակով: Նախագահն այս հանդիպման ժամանակ բողոքում էր, որ իր եւ մյուս պահպանողական գործիչների ձայնը շատ հաճախ ենթարկվում է առցանց գրաքննության: Նրանց գործունեությունը ‘’մեծ անպատվություն, կողմնակալություն, խտրականություն’’ անվանելով` նա իր խոսքն ուղղեց Թվիթերին, Ֆեյսբուքին ու Գուգըլին: Ի դեպ այս երեք ընկերությունները չէին ստացել այս հանդիպմանը մասնակցելու հրավեր:

Թրամփը սակայն հայտարարեց, որ սոցիալական ցանցերի մեծ ընկերություններին ինքը հրավիրում է Սպիտակ տուն այցելել հաջորդ ամիս, ու այստեղ սկսել ‘’իսկական զրույց’’:
Իսկ այս հանիդպմանը ներկա էին պահպանողական լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի ու փորձագիտական այն խմբերի ներկայացուցիչները, որոնց Թրամփն անվանում է ‘’ ազդեցության լծակներ ունեցող լրագրողներ’’, որոնք նախագահական հաջորդ ընտրություններում կարող են իրենց խոսքն ուղղել մոտ կես միլարդ մարդկանց:

Ինչպես վերլուծաբան Էթան Փորթերն է ասում, չի թվում, որ այս հանդիպման նպատակը քաղաքականության փոփոխություն իրականացնելն է: ‘’Ավելի շատ այն նպատակ ուներ այստեղ հավաքել մարդկանց, ովքեր իրենց համարում են տուժածներ: Այնպես, որ նրանք այստեղ ստանային իրենց վիրավորանքը վեր հանելու հնարավորություն’’, ասում է նա:

ԱՄՆ-ի Սահմանադրության Առաջին փոփոխությունը պաշտպանում է խոսքի ազատությունը, անկախ քաղաքական ուղղությունից: Սակայն ինչպես փորձագետներն են նշում, այսօր առցանց ընկերություններն ու անհատ անձինք ունեն իրենց իսկ քաղաքականությունը, այդ թվում ֆեյք հաշիվների թիվը կրճատելու իրավունք: Վերջին հաշվով ընկերությունների նպատակը եկամուտներ ստանալն է, ինչի արդյունքում պարգեւատրում են ամենաշատը դիտվող կամ կարդացվող հրապարակումների համար:
Թրամփը բողոքում է, որ իր դեմ խոչընդոտներ են հարուցվում Թվիթերում հետեւորդների թիվն ավելացնելու հարցում: Սակայն չի թվում, որ նա կհրաժարվի այս ցանցից, որի միջոցով ավելի է խրախուսում իր աջակիցներին ու այստեղից հարձակումներ իրագործում ընդդեմ ընդդիմադիրների:

XS
SM
MD
LG