Մատչելի հղումներ

Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները նկատելիորեն ավելի կխստանան


Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները նկատելիորեն ավելի կխստանան
please wait

No media source currently available

0:00 0:01:02 0:00

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից իրականացվող տնտեսական պատժամիջոցներն շուտով ՝՝էականորեն՛՛ կխստանան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին, 2Օ15 թվականի միջուկային միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունները խախտելով, ՝՝միջուկային նյութերի շորթում՛՛ իրականացնելու մեջ։

Իրանը մի քանի օր առաջ բացեիբաց հայտարարեց, որ հարստացված ուրանի չափերն այժմ գերազանցում են այդ պայմանագրով նախատեսված ծավալները եւ որ պահեստավորել է իրեն այդ պայմանագրով թույլատրված ծավալներից ավելի մեծ քանակով հարստացված ուրան։

ԱՄՆ-ը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Իրանի նպատակն այն է, որ այս ամենի համար վճարի միջազգային համայնքը։
Չնայած նոր պատժամիջոցներ սկսելու մասին սպառնալիքներին, ԱՄՆ-ը շարունակում է հայտարարել, որ պատրաստ է առանց որեւէ նախապայմանի բանակցություններ սկսել Իրանի հետ, հող նախապատրաստելով ՝՝լիակատար բնական հարաբերություններ հաստատելու համար՛՛։

XS
SM
MD
LG