Մատչելի հղումներ

Պահանջում են պաշտոնից հեռացնել ԱՄՆ-ի աշխատանքի նախարարին


Պահանջում են պաշտոնից հեռացնել ԱՄՆ-ի աշխատանքի նախարարին
please wait

No media source currently available

0:00 0:02:03 0:00

ԱՄՆ-ի աշխատանքի նախարար Ալեքսանդր Աքոսթային շատերն են այս օրերին դատապարտում այն բանի համար, որ նա 2ՕՕ8 թվականին օգնել է միլիարդատեր Ջեֆրի Էփսթայնին խուսափել իր դեմ հարուցված գլխավոր մեղադրանքներից։ Վերջինս, որը լավ կապեր է ունեցել Դոնալդ Թրամփի ու նախկին նախագահ Բիլ Քլինթընի հետ, այժմ կալանավորված է Նյու Յորքում։ Նրան մեղադրում են 2ՕՕ2-ից 2ՕՕ5 թվակականների ընթացքում անչափահաս անձանց սեռական թրաֆիքինգի ցանցում ներգրավելու մեջ։ Հիմա Աքոսթայից պահանջում են ներկայացնել հրաժարական, որը, ասում են նրանք, Ֆլորիդայի դատախազը լինելով, ժամանակին օգնել է, որ Էփսթայնի նկատմամբ կայացվեր մեղմ պատիժ։

Աքոսթան պաշտպանում է իրեն՝ հայտարարելով, թե Ֆլորիդայի դատախազները նույնիսկ կարող էին Էփսթայնին ազատ արձակելու որոշում կայացնել, եւ որ դաշնային կառավարության իր գրասենյակն է ապահովել ազատազրկման պատիժ միլիարդատիրոջ համար։
Ըստ համաձայնության, Էփսթայնն ընդունել է մարմնավաճառությունը մասին մեղադրանքը, ինչը շատ ավելի մեղմ պատիժ է նախատեսում, քան անչափահասներին սեռական թրաֆիքինգի մեջ ներքաշելու մասին մեղադրանքը։ Նրա նկատմամբ կայացվել է 12 ամսվա ազատազրկման դատավճիռ, որը թույլ է տվել շաբաթը վեց օր դուրս գալ բանտից աշխատանքի գնալու նպատակով։ Սեռական թրաֆիքինգի դեպքում նա բանտում կնստեր 1Օ տարի։


Նրանք, ովքեր ասում են, թե այս համաձայնությունը ոչ միայն մեղմ է եղել, այլ նաեւ՝ անօրինական, պահանջում են Աքոսթայի հրաժարականը։ Նրանց շարքում է Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը։
Մեծամասնության հանրապետական ղեկավար Միթչ Մաքքոնելը, խուսափելով իր տեսակետն արտահայտել, ասում է, թե այդ մասին որոշում կարող է կայացնել միայն նախագահը։
Ինչ վերաբերում է նախագահին, ապա նա շարունակում է իր համակրանքն արտահայտել աշխատանքի նախարարի նկատմամբ՝ գովելով նրա աշխատասիրությունը։


Իսկ ինչ վերաբերում է Էփսթայնին, ապա նա բանտում այս պահին սպասում է գրավի դիմաց ազատ արձակվելու հնարավորությանը։ Նրա տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել է երիտասարդ կանանց ու աղջիկների անպարկեշտ նկարների մի մեծ տռցակ։ Շաբաթ օրը Էփսթայնին կալանավորելուց հետո մի շարք կանայք են ներկայացրել նրա կողմից անչափահաս տարիքում անարգանքի ենթարկվելու մասին մեղադրանքներ։

XS
SM
MD
LG