Մատչելի հղումներ

Հրաժարական ներկայացրեց ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը


Հրաժարական ներկայացրեց ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը
please wait

No media source currently available

0:00 0:01:29 0:00

Դիվանագիտական վիճաբանություն սկսվեց ԱՄՆ-ի ու Բեծ Բրիտանիայի միջեւ, երբ ստացվեցին տեղեկություններ, որ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դարոքը Լոնդոն ուղարկած իր հաղորդագրության մեջ Դոնալդ Թրամփի ղեկավարած Սպիտակ տունն անվանում է անգործուն, անկանխատեսելի եւ անհասկանալի՛՛։ Թրամփն ավելի ուշ ասել էր, թե իրենք այլեւս գործ չեն ունենա այդ դեսպանի հետ ու նրան անվանել էր ՝՝հիմար մարդ՛՛։

Պետդեպարտամենտը երեքշաբթի օրը սակայն հայտարարել էր, թե արտաքին գերատեսչությունների միջեւ հարաբերությունները մնացել են անփոփոխ ու կմնան այդպիսին, քանի դեռ չի ստացվել հատուկ կարգադրություն Սպիտակ տնից։

Դարոքը, չնայած ունենալով իր երկրի վարչապետի լիակատար աջակցությունը, որոշեց ներկայացնել հրաժարական ու այդ քայլին դիմեց չորեքշաբթի օրը։ Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը նա հրաժարվել էր Սպիտակ տուն կատարելիք այցից, երբ կարդացել էր Թրամփի թվիթերյան էջը, ուր նախագահն իրեն անվանում է ՝՝հիմար ու անխելք՛՛։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերըմի Հանթն ասել էր, թե չնայած ինքը չի կիսում ԱՄՆ-ի վարչակազմի մասին իր երկրի դեսպանի գնահատականները, բայց պաշտպանում է անկեղծ գնահատականներով հանդես գալու նրա իրավունքը։ ՝՝Մենք կուզենայինք, որ աշխարհի բոլոր երկրներում մեր դիվանագետները լինեին այդքան անկեղծ՛՛, ասել է նա։

Իսկ ինչպես ԱՄՆ-ի պետդեպարտամենտն է հայտարարել, դիվանագիտական այս խժդժոցը չի կարող ազդեցություն թողնել ամերիկա-բրիտանական հարաբերությունների վրա։
Մեծ Բրիտանիան պատրաստվում է եկող շաբաթների ընթացքում ընտրել նոր վարչապետ, մի բան, որը Թրամփը համարում է լավ նորություն ՝՝հիանալի Միացյալ Թագավորության համար՛՛։ Այնպես որ երկրի նոր վարչապետն արդեն կնշանակի նոր դեսպան ԱՄՆ-ում, քանի դեռ ներկա իշխանությունները փորձում են հայտնաբերել դեսպանի կողմից Լոնդոն ուղարկված գաղտնի հաղորդագրությունը տարածած անձնավորությանը։

XS
SM
MD
LG