Մատչելի հղումներ

Ռուս-վրացական ճգնաժամ՝ պատժամիջոցների մասին վերջնական որոշում դեռևս չկա


Ռուստավի 2 հեռուստատեսության մեկնաբան Գեորգի Գաբունիայի եթերում հնչեցրած վիրավորական խոսքերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին լարվածության նոր ալիք բարձարցրեցին ռուս-վրացական առանց այն էլ լարված հարաբերություններում:

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը 416 կողմ ձայներով հանդես եկավ Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկությամբ: Այն ընդգրկում է վրացական արտադրության գինիներն ու հանքային ջրերի ներմուծման արգելք, ինչպես նաև ֆինանսական գործողությունների ու զբոսաշրջության սահմանափակումներ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել ռուսական կողմին չդիմել այնպիսիս քայլերի, որոնք կարող են նպաստել ապակայունացմանը, որին ձգտում են ծայրահեղականները: Նա պարադոքսալ է որակել պատժամիջոցների ընդունման մասին որոշումը:

Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արգելափակել է դրանց ընդունման հետագա ընթացքը՝ ընդգծելով, որ չէր դիմի նման քայլի վրաց ժողովրդի նկատմամբ ունեցած հարգանքի պատճառով:

Վերլուծաբան Արսեն Խառատյանը հիշեցնում է, որ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների ընդունման սպառնալիքը նոր չէ Վրաստանի համար: Վերջին շրջանում ռուսական պատժամիջոցներին այդ երկրի խորհրդարանում անդրադարձ է եղել դեռևս ռուս-վրացական ճգանաժամի նոր այս ալիքի նախնական փուլում:

«Այս իմաստով այնպես չէ, որ Ռուսաստանում որոշում կա Վրաստանին ինչ որ բան հասկացնել պատժամիջոցների միջոցով»,- նշում է Խառատյանը:

Նա ընդգծում է, որ հակառուսական ցույցերը վերջին շրջանում աստիճանաբար մարում էին:

«Գաբոնիայի եթերը լարեց առանց այն էլ լարված հարաբերությունները, սակայն պետք է հաշվի առնել, որ վերջին օրերին Թբիլիսիի փողոցներում բողոքի ցույցերն ունեին նվազման բնույթ: Սա նման էր մարող կրակի վրա լրացուցիչ նավթ լցնելու փորձի»,- ասում է նա:

Վրաստանի հանրային արձագանքի մասին խոսելիս վերլուծաբանը շեշտում է՝ այս մեթոդը, ոճը ու հռետորաբանությունը միանշանակ մերժվել է վրացական հանրության, պետական կառույցների կողմից ու դատապարտվել շատ տիրույթներում:

Իր հերթին ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպության կարծիքով ռուսական կողմից հնչող Գաբունիային իրավական հետապնդման ենթարկելու կոչերը ընդունելի չեն, քանի որ այդ մեկնաբանությունները անօրինական չեն՝ չնայած դրանց չնայած իրենց ոչ պրոֆեսիոնալ և անխոհեմ բնույթի:

Facebook Forum

XS
SM
MD
LG