Մատչելի հղումներ

Օդի ու ջրի հարցը՝ նախագահական ընտրությունների համար


Օդի ու ջրի հարցը՝ նախագահական ընտրությունների համար
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00

ԱՄՆ-ում օրենքով է ապահովվում օդի ու ջրի մաքրությունը։ Նախագահ Թրամփը Սպիտակ տանն արտասանած ելույթում էլ հպարտությամբ է հայտարարում, որ այս հարցում ԱՄՆ-ը աշխարհի առաջին տեղում է, եւ որ օդի աղտոտման մակարդակն այստեղ համաշխարհային միջինից 6 անգամ ցածր է։
Սակայն նրա այս խոսքերը շատերի մոտ տարակուսանք են առաջ բերում, հատկապես հիմա, երբ նրա վարչակազմն աշխատում է բնության պահպանության մասին մի քանի օրենքներ մեղմելու շուրջ, այսինքն ջանում է ավելի զարկ տալ տնտեսությանը՝ բնությունը վնասելու հաշվին։ Դրանց շարքին է դասվում ավտոմեքենաների վառելանյութի արդյունավետության չափանիշներն իջեցնելու հանգամանքը։

Ինչպես Բրուքինգզի հաստատությունից վերլուծաբան Սամանթա Գրոսն է ասում, օդի ու ջրի մաքրության հարցում ԱՄՆ-ը շուտով կգրանցի հետընթաց։ ՝՝Այս վարչակազմի օրոք իրադրությունն աստիճանաբար փոխվում է ի վնաս բնության՛՛, ասում է նա։


Հիշեցնենք, որ Թրամփն ԱՄՆ-ը 2Օ17 թվականին դուրս բերեց Կլիմայի հարցով Փարիզի

համաձայնագրից, որի մասին այժմ նույնպես քննադատաբար է խոսում, ասելով, որ այն ՝՝անարդար է, անարդյունավետ ու շատ թանկ՛՛։

Վերլուծաբանները քննադատում են ներկա վարչակազմին այն բանի համար, որ այն ճիշտ դիրքեր չի ընտրել առողջ միջավայրի եւ ուժեղ տնտեսության միջեւ որոշում կայացնելու հարցում։ Իսկ ջրի ու օդի որակը հարցեր են, որոնք կարող են ազդեցություն ունենալ 2Օ2Օ-ի նախագահական ընտրություններում։

XS
SM
MD
LG