Մատչելի հղումներ

Ինչ պայմաններում են ապրում ԱՄՆ-ի սահմանային կացարաններում ապաստանած միգրանտները


Ինչ պայմաններում են ապրում ԱՄՆ-ի սահմանային կացարաններում ապաստանած միգրանտները
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

Թեքսաս նահանգի Քլինթ քաղաքի կալանավայր այց կատարելուց հետո ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Ալեքսանդրիա Օկասիո-Քորթեզն անցյալ շաբաթ քննադատեց իշխանություններին այստեղ տիրող իրավիճակի համար:

‘’Որեւէ կին չպետք է մեկուսացվի այսպես, եթե նա չի վնասել որեւէ մեկի: Նրանց պետք է տրամադրել մաքուր ջուր ու ընձեռել մարդու հիմնարար իրավունքները’’, ասել էր նա:


Մամուլը վերջերս անդրադարձավ միգրանտների համար նախատեսված կացարանների գերծանրաբեռնվածության խնդրին: ԱՄՆ-ի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Քեւին Մաքալիինանի խոսքերով, արդեն 500 հազար մարդ է անցել հարավային սահմանից դեպի ԱՄՆ:

‘’Իսկ այն լուրերը, թե այստեղ չկան սանիտարահիգիենիկ պայմաններ ու չի տրամադրվում համապատասխան սնունդ ու ջուր, իրականությանը չեն համապատասխանում: ‘’Դետկեմբերից ի վեր, երբ այստեղ ունեինք 20 բժիշկ, նրանց սպասարկելու համար, այսօր այդ ծառայությունն իրականացնում են 200 բժիշկներ: Այստեղ կառուցել ենք ժամանակավոր փափուկ կացարաններ, բարձր առաստաղներով, ավելի ընդարձակ սենյակներով’’, ասել է նա:

Իսկ ահա դեմոկրատ կոնգրեսական Ռաշիդա Թլաիբն ասում է, թե ինքը տեսել էհատակին պառկած մոտ 14 անձանց, ովքեր ասել են, թե չեն լողացել արդեն երկու շաբաթ:

Կոնգրեսական Թլաիբը օրենսդիրների այն պատվիրակության կազմում էր, որն այցելել էր Թեքսաս նահանգի սահմանային Քլինթ քաղաք:

‘’Չգիտեմ, թե ինչպես կարող եմ պատմել մարդկանց այն, ինչ մենք տեսանք: Երբ պատմում ենք մեր տեսածը, մարդիկ ասում են, թե դա չի կարող ճշմարիտ լինել: Սակայն ասում եմ, չէ որ մենք ամբողջ խմբով ենք դրա ականատեսը եղել’’, ասում է կոնգրեսականը:

Կոնգրեսը վերջերս հաստատեց արտակարգ իրադրությունների համար նախատեսված բյուջեից 4 միլիարդ 600 միլիոն դոլար հատկացնելու մասին որոշումը: Այս դրամը կուղղվի սահմանային ժամանակավոր կացարաններում միգրանտների ընտանիքների ու երեխաների պայմանները բարելավվելուն: Սրանով փախստականության խնդիրը չի լուծվի, ասում են փորձագետները:

XS
SM
MD
LG