Մատչելի հղումներ

ԵՄ հորդորում է Իրանին չխախտել միջուկային համաձայնագրի կետերը


ԵՄ կոչ է անում Իրանին դադարեցնել և չձեռնարկել որևէ գործողոթյուն, որը հակասում է 2015 թվականի համաձայնագրին: Այս արձագանքին նախորդել էր Իրանի հայտարարությունը համաձայնագրի դրույթների խախտման մասին ուրանի հարստացման առումով:

ԵՄ հորդորում է Իրանին չխախտել 2015 թվականի միջուկային համաձայնագիրը: Այս հորդորին նախորդել էր Իրանի հայտարարությունը, որ Թեհրանը պատրաստվում է հարստացնել ուրանն ընդունված չափանիշից ավելի բարձր, որը խախտում է 2015 թվականի համաձայնագիրը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումը Իրանին:

Թեհրանի ու Վաշինգտոնի հարաբերությունները լարվածության նոր ալիք ստացան 2018 թվականի մայիսին, երբ Թրամփը դուրս բերեց Միացյալ Նահանգները 2015 թ. միջուկային համաձայնագրից: Դեռևս նախընտրական փուլում Թրամփը քննադատել էր Օբամայի վարչակազմի օրոք կնքված այս համաձայնագիրը, որն, ըստ Թրամփի, չի համապատասխանում ԱՄՆ շահերին:

Այս զարգացումները փորձություն են նաև Եվրոպայի համար: ԵՄ քննադատում է Թրամփի վարչակազմի որոշումը համաձայնագիրը լքելու վերաբերյալ և փորձում պահպանել այն:

Թեհրանը սակայն մտահոգություն է հայտնում, որ համաձայնագրի կողմերը չեն պահպանում դրա դրույթները՝ կապված մասնավորապես ամերիկյան պատժամիջոցներից Իրանի տնտեսությունը պաշտպանելու հետ:

Facebook Forum

XS
SM
MD
LG