Մատչելի հղումներ

Զելենսկին առաջարկում է Պուտինին հանդիպել Մինսկում


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի օրը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Մինսկում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ ու Ֆրանսիայի առաջնորդների հետ միասին:

Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հարաբերությունները ծայրաստիճան լարվեցին, երբ Մոսկվան 2014 թվականին բռնակցեց Ղրիմի թերակղզին և սկսեց աջակցություն ցուցաբերել արևելյան Ուկրաինայի Դոնբասի շրջանի ռուսամետ անջատողականներին: Այստեղ ծագած զինված հակամարտության զոհերի թիվը հասել է 13 հազարի:

2015 թ. Մինսկի զինադադարը Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ այդպես էլ ամբողջապես վերջ չդրեց զինված հակամարտությանը: Այդ առիթով Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին տեսաուղերձով դիմել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով հանդիպել և քննարկել Ղրիմի հիմնահարցն ու Դոնբասի հակամարտությունը: Նրա առաջարկությամբ հանդիպմանը կարող են մասնացկել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ ու Ֆրանսիայի առաջնորդները:

Հիշեցնենք, որ Վոլոդիմիր Զելենսկին, ով նախկին դերասան է, սույն թվականի ապրիլին եկավ իշխանության Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում: Նախկինում ևս նա հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: Որպես իր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություն Զելենսկին որդեգրել է ՆԱՏՕ և ԵՄ անդամակցությունը:

Ուկրաինայում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Վոլոդիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը , որը հենվում է արևմտամետ քաղաքականության և հակակառուպցիոն քաղաքական հարթակի վրա, ամենայն հավանականությամբ կհաղթի գալիք ընտրություններում: Ըստ հարցումների, երկրորդ տեղը կզբաղեցնի Մեդվեչուկի Ընդդիմադիր պլատֆորմ քաղաքական ուժը:

Facebook Forum

XS
SM
MD
LG