Մատչելի հղումներ

Բանակցություններ Թալիբանի հետ, երբ վերջինս շարունակում է մահաբեր գործողությունները


Բանակցություններ Թալիբանի հետ, երբ վերջինս շարունակում է մահաբեր գործողությունները
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

Քաթարի մայրաքաղաք Դոհայում կիրակի օրը սկսվեց Աֆղանստանի քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների ու Թալիբանի ներկայացուցիչների միջեւ հանդիպում: Ինչպես Աֆղանստանի խաղաղության խորհրդի անդամներից Ասիլա Ուադրաքն է ասում, ինքը ստացել է այն տպավորությունը, որ թալիբները փոխել են իրենց վերաբերմունքը, եւ պատրաստ են բանակցել նույնիսկ կանանց հետ:

Իսկ Թալիբանի ավագ ներկայացուցիչ Աբդուլլահ Սալաամ Զաեֆ մոլլան ‘’Ամերիկայի Ձայն’’-ին ասել է, թե իր խմբավորումը չի ճանաչի իրենց նկատմամբ պարտադրված որեւէ որոշում, չնայած քաղաքական ու ռազմական բոլոր ճնշումներին:

‘’Չնայած միջազգային համայնքի ճնշումներին, մենք գոյատեւեցինք, ինչն ապացուցում է, որ եկել է մեկս մյուսին ու իրականությունը հարգելու ժամանակը’’, ասել է նա:


Թալիբանը սակայն մինչ այժմ շարունակում է Աֆղանստանի կառավարությունը համարել ‘’ԱՄՆ-ի խամաճիկ’’ ու հրաժարվում է բանակցել նրա հետ, իսկ այս խմբում կառավարության որեւէ անդամի դիտում է որպես մասնավոր անձի:


ԱՄՆ-ի ու Թալիբանի միջեւ բանակցությունների յոթերորդ փուլը սկսվել է հունիսի 29-ին, սակայն Վաշինգտոնը պնդում է, որ Թալիբանը խաղաղության հասնելու համար պիտի բանակցի Քաբուլի ղեկավարության հետ:

Իսկ քանի դեռ կողմերը քննարկում են 18 տարի շարունակվող պատերազմն ավարտելու ուղիներն ու հնարավորությունները, Ղազնի քաղաքում Թալիբանի կողմից իրականացված նոր հարձակման արդյունքում առնվազն 14 մարդ է զոհվում: 180 վիրավորների մեկ երրորդը երեխաներ են:

XS
SM
MD
LG