Մատչելի հղումներ

Մեծ ուժգնությամբ երկրաշարժ կրկնվելու միայն մեկ տոկոսի հնարավորություն կա


Մեծ ուժգնությամբ երկրաշարժ կրկնվելու միայն մեկ տոկոսի հնարավորություն կա
please wait

No media source currently available

0:00 0:01:13 0:00

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ուրբաթ օրը գրանցված 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից մեծապես են տուժել Ռիջքրեսթ եւ հարեւան Թրոնա քաղաքները: Դրանից մեկ օր առաջ էր երկրաշարժը 6.4 մագնիտուդ ուժգնությամբ վնասներ հասցրել այս քաղաքներին:

Լոս Անջելեսից 240 կմ դեպի հյուսիս-արեւելք գտնվող այս քաղաքներում վերակառուցման աշխատանքներ են սկսվել, որտեղ փլուզվել են շինություններ, բռնկվել հրդեհներ: Հազարավոր տներ ու ձեռնարկություններ զրկվել են էլեկտրականությունից:

Կալիֆոռնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոմը այս տարածքում հայտարարել է արտակարգ իրավիճակ եւ տեղական իշխանություններին հրահանգել ուժեղացնել վթարային ահազանգի ու շենքերի անվտանգության համակարգերը:

Նահանգային իշխանությունների հաշավարկով նահանգը կրել է ավելի քան 100 միլիոն դոլարի վնաս: Նահանգապետի խոսքերով, նախագահ Դոնադ Թրամփը զանգահարել է իրեն ու վերակառուցողական աշխատանքների համար առաջարկել դաշնային կառավարության օժանդակությունը:

ԱՄՆ-ի Երկրաբանական հետազոտությունների կենտրոնը կիրակի օրը հայտնել էր, որ եկող մեկ շաբաթվա ընթացքում 7 կամ ավելի բարձր մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կրկնվելու միայն մեկ տոկոսի հնարավորություն կա:

XS
SM
MD
LG