Մատչելի հղումներ

 Թուրքիայում, ըստ նախնական կասկածների, իրականացվել է ահաբեկչական գործողություն


Թուրքիայում, ըստ նախնական կասկածների, իրականացվել է ահաբեկչական գործողություն
please wait

No media source currently available

0:00 0:00:48 0:00

Թուրքիայում ռումբի պայթյունից երեք սիրիացիներ են զոհվել, մեկ այլ մարդ ստացել է մարմնական վնասվածքներ՛: Ավտոմեքենայում տեղադրված ռումբը պայթել է Սիրիայի հետ Թուրքիայի հարավային սահմանին:

Ռեյհանլի քաղաքում ռումբի պայթյունից հետո տեղի կառավարիչն ասել է, թե սկսվել է հետաքննություն, պարզելու համար պայթյունի պատճառները, չնայած հստակ է, որ ավտոմեքենայում ռումբ է եղել, ասել է նա: Իշխանությունները հույս ունեն կարճ ժամանակում ստանալ պայթյունի պատճառների մասին վերջնական տեղեկությունները: Նրանց խոսքերով, առաջին տպավորությունն այն է, որ իրականացվել է ահաբեկչական գործողություն:

Այս տեղեկություններն ուրբաթ օրը հայտնել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը նույնպես ասել է, թե հարձակումն ամենայն հավանականությամբ եղել է ահաբեկչական:

XS
SM
MD
LG