Մատչելի հղումներ

Ջիբրալթարում կանգնեցվել է Իրանից Սիրիա նավթ տեղափոխող մի նավ


Ջիբրալթարում կանգնեցվել է Իրանից Սիրիա նավթ տեղափոխող մի նավ
please wait

No media source currently available

0:00 0:01:32 0:00

Ջիբրալթարում հինգշաբթի օրը կանգնեցվել է ՝՝Գրեյս 1՛՛ գերնավթակիր նավը այն կասկածներով, որ այն իրանական անմշակ նավթ է տեղափոխում դեպի Սիրիա։ Սա Եվրոպական միության կողմից հաստատված պատժամիջոցների կիրառման առաջին օրինակն է։ Ջիբրալթարի կառավարության կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե կառավարությունն ունեցել է հիմքեր կասկածելու համար, որ այս նավթակիրը նավթը տեղափոխում էր դեպի Սիրիայի Բայինասի նավթամշակման գործարան։

՝՝Այդ գործարանը ենթակա է Սիրիայի դեմ Եվրոպական միության կողմից հաստատված պատժամիջոցներին՛՛, ասել է Ջիբրալթարի կառավարության ղեկավար Ֆաբիան Պիկարդոն ու ավելացրել, որ նավթակրի երթը կանգնեցնելու գործում Ջիբրալթարի իրավապահ մարմիններին օգնել են Մեծ Բրիտանիայի ծովային ուժերը։ Մեծ Բրիտանիային պատկանող Ջիբրալթարի ուժերին օգնության հասած բրիտանական ծովային ուժերը իջել են նավի տախտակամած, որը նավարկում էր Պանամայի դրոշի ներքո։ Ըստ հաղորդումների, նավը տեղափոխելիս է եղել 15Օ հազար տոննա անմշակ նավթ։

Սիրիայի կառավարության դեմ Եվրոպական միության պատժամիջոցներն ուժի մեջ են մտել 2Օ11 թվականի մայիս ամսից, երբ խաղաղ ցույցերի մասնակիցների դեմ Սիրիայի կառավարական ուժերը սկսեցին արյունոտ հարձակումներ, ինչից հետո սկսվեց քաղաքացիական պատերազմը։

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ջերմ աջակից Իրանը գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո, ինչն արգելում է իրանական նավթի վաճառքը միջազգային շուկաներում։ Պատժամիջոցներն ԱՄՆ-ը սկսեց, երբ նախագահ Դոնալդ Թրամփն իր երկիրը դուրս բերեց 2Օ15 թվականին Իրանի հետ կնքված միջուկային միջազգային պայմանագրից։

XS
SM
MD
LG