Հունիսի 18-ին ՌԴ Պետական դուման ընդունել էր օրինագիծ այս առիթով, որը ներկայացվել էր նախագահ Պուտինին ստորագրության համար: Հունիսի 26-ին ՌԴ խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, ևս իր աջակցությունն էր հայտնել օրենքին:
Նախագահ Պուտինը որոշումը կայացրել է ի պատասխան ամերիկյան կողմի որոշման, որով Վաշինգտոնը դուրս էր եկել ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև 1987 թվականին կնքված զենքի վերահսկողության մասին դաշնագրից:
Մոսկվան և Վաշինգտոնը վերջին շրջանում մեղադրում էին միմյանց պայմանագիրը խախտելու մեջ։
Միջին հեռահարության միջուկային հրթիռների մասին պայմանգիրը արգելում էր ցամաքային և ռազմածովային բալիստիկ հրթիռների փորձարկումներն ու տեղակայումը 483-ից մինչև 5472 կմ հեռավորություն վրա:
Այս վերջին զարգացումներից հետո այս ոլորտում Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև գործող միակ համաձայնագիրը Ռազմավարական զենքերի նվազեցման մասին պայմանագիրն է, որը լրանում է 2021 թվականին: Նախկինում Պուտինը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում այս պայմանագիրը երկարացնելու ուղղությամբ:
Facebook Forum