Մատչելի հղումներ

՝՝Բոինգ՛՛-ն առաջարկում է 1ՕՕ միլիոն դոլար զոհերի ընտանիքներին


՝՝Բոինգ՛՛-ն առաջարկում է 1ՕՕ միլիոն դոլար զոհերի ընտանիքներին
please wait

No media source currently available

0:00 0:01:10 0:00

՝՝Բոինգ՛՛ ընկերկությունը չորեքշաբթի օրը հայտարարել է Ինդոնեզիայի եւ Եթովպիայի շահույթ չհետապնդող կազմակերպություններին 1ՕՕ միլիոն դոլար հատկացնելու մտադրության մասին, օգնելու համար 737 MAX մակնիշի իր օդանավերի կործանման արդյունքում զոհված անձանց ընտանիքներին։

՝՝Բոինիգ՛՛-ի հեղինակությունը կտրուկ անկում ապրեց, երբ մարտ ամսին կործանվեց Եթովպիական ավիաուղիներին, դրանից հինգ ամիս անց՝ Ինդոնեզիային ավիաուղիներին պատկանող օդանավերը՝ դառնալով 346 անձանց մահվան պատճառ։

737 MAX մակնիշի օդանավերի հարցով քրեական գործ է հարուցված ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում։ Գործը հարուցված է զոհերի 1ՕՕ իրավահաջորդների կողմից։

՝՝Բոինգ՛՛-ը հայտարարում է, թե նշված գումարի հատկացումները կկատարվեն փուլ առ փուլ, մի քանի տարիների ընթացքում, ինչը սակայն, ինչպես ընկերությունն է տեղեկացնում, որեւէ կապ չունեն ներկայացված դատական հայցերի հետ եւ չեն կարող ունենալ որեւէ ազդեցություն դատական գործի վրա։

1ՕՕ միլիոն դոլարը, որն ՝՝Բոինգ 737 MAX՛՛ մակնիշի օդանավի գնից էլ պակաս գումար է, նախատեսվում է հատկացնել զոհվածների ընտանիքների կարիքները հոգալու եւ տուժած համայնքների տնտեսական զարգացմանը նպաստելու համար։

XS
SM
MD
LG