Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի անկախության օրն այս տարի նշում են ռազմական տեխնիկայի մասնակցությամբ ու նախագահի ներկայությամբ


ԱՄՆ-ի անկախության օրն այս տարի նշում են ռազմական տեխնիկայի մասնակցությամբ ու նախագահի ներկայությամբ
please wait

No media source currently available

0:00 0:01:15 0:00

ԱՄՆ-ում ամեն տարի հուլիսի 4-ին նշում են երկրի անկախության տարեդարձը, նշում են շքերթով, տարբեր հանդիսություններով ու հրավառությամբ։ Սակայն այս տարի, առաջին անգամը լինելով, նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ մասնակցելու են նաեւ հրասայլեր, օդում սավառնելու են մարտական օդանավեր։ Փարիզում Բաստիլի առման օրվան նվիրված շքերթից ոգեւորված Թրամփին այսօր քննադատողները շատ են, որոնց խոսքերով, նախագահն այս եղանակով փորձում է քաղաքականացնել այս տոնը։ Մեծ քսանյակի հանդիպման շրջանակներում անցկացված հանդիպումների ժամանակ նա ընդունել է նաեւ 2Օ2Օ թվականին Մոսկվայի Կարմիր հրապարակում Երկրորդ աշխարհամարտի հաղթանակին նվիրված շքերթին մասնակցելու հրավերը։

Հիմա ԱՄՆ-ում հարց են տալիս, թե որքան գումար է պետությունը ծախսելու Թրամփի առաջարկած շքերթի համար։ Իսկ հրասայլերի հետ միասին Վաշինգտոնի ազգային պուրակով այդ օրը կանցնի նաեւ Թրամփի տեսքով փուչիկը՝ ՝՝Բեյբի Թրամփը՛՛, որը օդ էր բարձրացել Լոնդոնում անցկացված ցույցի ժամանակ, երբ ԱՄՆ-ի նախագահն այցելել էր Մեծ Բրիտանիա։

Իսկ ամենաուշագրավը հուլիսի 4-ին Վաշինգտոնում ամենամյա հրավառությունն է։ Իր իր չափսերով ամենամեծն է այս երկրի բոլոր մյուս տոնական արարողությունների հրավառություններից։ Թրամփը հայտարարել է, որ այս տարի այն լինելու է շատ ավելի մեծ։

XS
SM
MD
LG