Մատչելի հղումներ

Որքանով էր հաջողված Թրամփի առաքելությունը Մեծ քսանյակում եւ Հյուսիսային Կորեայում


Որքանով էր հաջողված Թրամփի առաքելությունը Մեծ քսանյակում եւ Հյուսիսային Կորեայում
please wait

No media source currently available

0:00 0:01:42 0:00

Մեծ քսանյակի գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ ձեռքբերվեց առեւտրային պատերազմում հրադադար հաստատելու պայմանավորվածություն։ Նախագահ Թրամփը դարձավ ԱՄՆ-ի որեւէ նախագահի կողմից Հյուսիսային Կորեայում ոտք դրած առաջին նախագահը։ Առաջին հայացքից թվում է, որ մեծ քայլեր են իրականացվել։ Սակայն հարց է, թե արդյոք Թրամփն իր այս ուղեւորության ժամանակ իրոք գրանցել է ձեռքբերումներ, թե ոչ։

Նրան իրականում շատ են քննադատում, որ նա հատել է Կորեաների միջեւ ապառազմականացված գոտին, առանց Կիմ Չան Ընից միջուկային հարցերում զիջումների գնալու մասին խոստումներ ստանալու։ Քննադատում են նաեւ այն բանի համար, որ թույլ է տվել ամերիկյան ընկերություններին սարքավորումներ վաճառել չինական հեռահաղորդակցության ՝՝Հուաուեյ՛՛ ընկերությանը, որին նրա իսկ վարչակազմը մեղադրում էր ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը վնասելու մեջ։


Փորձագետները դժգոհ են նաեւ նրա երկկողմ, այդ թվում Վլադիմիր Պուտինի ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ Բին Սալմանի հետ հանդիպումներից։

Իսկ Թրամփը շարունակում է պնդել, որ ուղեւորությունն ու հանդիպումները մեծ հաջողություն են գրանցել։ Չէ որ մինչեւ 2Օ2Օ թվականի նախագահական ընտրությունները նա ունի ուժեղ ղեկավարի համբավ ձեռքբերելու, նաեւ իր իսկ կուսակցության ներսում աջակցությունը մեծացնելու նպատակ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թրամփը մեծապես է քննադատում Իրանի հետ 2Օ15 թվականին կնքված միջուկային գործարքը, դժվար է պատկերացնել, թե ինչպես է կարողանալու արդարացնել այն գործարքը, որով Հյուսիսային Կորեան խոստանում է ոչ թե հրաժարվել միջուկային ծրագրից, ինչպես Թրամփն էր պահանջում նախկինում, այլ պարզապես խոստանում է այդ ծրագիրը ՝՝սառեցնել՛՛։

Չնայած պետք է ավելացնել, որ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հերքել է նման համաձայնության գնալու մասին լուրերը։

XS
SM
MD
LG