Մատչելի հղումներ

Հարստացված ուրանի պաշարներն ավելանում են Իրանում, ինչը մտահոգում է պայմանագիրը ստորագրած կողմերին


Հարստացված ուրանի պաշարներն ավելանում են Իրանում, ինչը մտահոգում է պայմանագիրը ստորագրած կողմերին
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը երկուշաբթի օրը հայտարարեց, որ իր երկրում այժմ ցածր մակարդակի հարստացված ուրանի ավելի մեծ պաշար գոյություն ունի, քան նախատեսված էր 2Օ15 թվականին կնքված միջազգային միջուկային պայմանագրով, պայմանագիր, որից Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ը դուրս բերեց անցյալ տարի։ Զարիֆի խոսքերով, իրենք անցել են 3ՕՕ կգ հարստացված ուրանի պաշարներ ունենալու սահմանը, եւ այդ մասին ասել են ու նախազգուշացրել առանց որեւէ բան թաքցնելու։

Իրանը մեղադրում է ոչ միայն ԱՄՆ-ին՝ պայմանագրից միակողմանիորեն հրաժարվելու համար, այլ նաեւ պայմանագրի տակ իրենց ստորագրությունը դրած մյուս երկրներին, որոնք, ըստ Թեհրանի, չեն օգնում, որ Իրանը խուսափի ԱՄՆ-ի կողմից հաստատված պատժամիջոցներից՝ հիշեցնելով, որ պայմանագրից դուրս է եկել ոչ թե Իրանը, այլ՝ ԱՄՆ-ը։

Վաշինգտոնի Մերձակա Արեւելքի հաստատության վերլուծաբաններից Քեթըրին Բաուերի խոսքերով, Իրանն ուրանի պաշարներն ավելացնում է ոչ թե այն վաճառելու, այլ՝ տնտեսական նշված խնդիրները լուծելու համար։

Թրամփի վարչակազմը, խիստ պատժամիջոցներ դնելով, փորձում է ստիպել Իրանին նոր բանակցություններ սկսել միջուկային այս գործարքի շուրջ, որն, ըստ Թրամփի, անկատար փաստաթուղթ է։ Իսկ Իրանը մոտ ապագայում նման քայլի չի գնա, ասում է վերլուծաբան Ալան Մակովսկին։

՝՝Թրամփի օրոք Իրանը դա անհավանական է համարում ու հույսերը կապում 2Օ2Օ թվականին Թրամփի պարտության հետ՛՛, ասում է նա։

Թրամփն այսօր հայտնվել է ճնշումների ներքո ԱՄՆ-ում նրանց կողմից, ովքեր նախընտրում են ռազմական հակահարված հասցնել Իրանին, եւ նրանց, ովքեր պահանջում են մեղմել լարվածությունը։
Թրամփն ընտրել է սպասողական դիրքեր։ ՝՝Պատժամիջոցներն ուժի մեջ են, ու ես չեմ շտապում։ Իսկ նա, ով շտապում է, ուրեմն ունի խնդիրներ՛՛, ասում է նա։
Իսկ թե երբ պատժամիջոցներն Իրանում կտան իրենց արդյունքը, դժվար է ասել։ Պարզապես հիշենք, որ Սադամ Հուսեյնի օրոք Իրաքը դիմակայեց պատժամիջոցները, իսկ Հյուսիսային Կորեայում միջազգային պատժամիջոցների պայմաններում միջուկային փորձարկումները չեն էլ դադարում։

XS
SM
MD
LG