Մատչելի հղումներ

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության դժվարությունները


Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության դժվարությունները
please wait

No media source currently available

0:00 0:01:52 0:00

ԱՄՆ-ի Սենատը չհաստատեց Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու առաջարկը, ինչն ինչ որ կերպ հաղթանակ է համարվում նախագահ Թրամփի համար, քանի որ նա որոշել էր չդիմել ռազմական գործողությունների այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցում Իրանը կործանեց ամերիկայն անօդաչու մի ինքնաթիռ: Ավելին, օրենսդիրները նաեւ մերժեցին այն առաջարկը, ըստ որի նախագահը զրկվում է նման որոշում կայացնելու իրավունքից:
Նախագահին այդ իրավունքից զրկելու եւ այդ իրավունքը Կոնգրեսին տրամադրելու կողմնակիցները դեմոկրատ կոնգրեսականներն են, որոնք ասում են, թե միայն Կոնգրեսը պիտի որոշի ԱՄՆ-ը սկսում է պատերազմ, թե ոչ:
Այս տեսակետի հակառակորդների խոսքերով, նման որոշումն ավելի է խրախուսում Թեհրանին: Ինչպես հանրապետական սենատոր Թոմ Քոթոնն է ասում, ‘’Նման որոշումը մի տեսակ կապում է գլխավոր հրամանատարի ձեռքերը նրան չսիրելու պատճառով, այն ժամանակ, երբ օտար մի պետություն նշանառության տակ է առնում մեր ինքնաթիռը եւ մեր զինծառայողներին’’:

Մեկ այլ հանրապետական սենատոր Միթ Ռոմնին էլ բողոքում է, որ երբ Իրանը կործանում է ամերիկյան անօդաչու ինքնաթիռ, ԱՄՆ-ի Սենատը շտապում է կանխել ռազմական հակահարված տալու հնարավորությունները: ‘’Սա պարզապես աներեւեակայելի է’’, հայտարարել է Ռոմնին:

Դեմոկրատական փոքրամասնության ղեկավար, սենատոր Չաք Շումերը պնդում է հակառակը, որ չնայած նախագահն այս անգամ որոշեց հետ կանգնել ռազմական հարձակում իրականացնելու քայլից, չի բացառվում, որ ամեն մի փոքր սադրանքի համար ապագայում նա կարող է կայացնել այնպիսի որոշում, որը կարող է վերահսկողությունից հանել ամբողջ Մերձավոր Արեւելքը: ‘’Մեր երկիրը ստացել է նման դաս անցյալում’’, ասում է Շումերը:

Դեմոկրատները պնդում են, որ նախագահի առջեւ չպետք է վառել պատերազմ սկսելու համար կանաչ լույս:

Ինքը` Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը: ‘’Ամերիկայի նկատմամբ Իրանի կողմից որեւէ հարձակում կարժանանա հսկայական ռազմական հակահարվածի: Որոշ դեպքերում այն կարող է նշանակել ոչնչացում’’, գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

XS
SM
MD
LG