Մատչելի հղումներ

Համասեռականների ամենամյա շքերթ Նյու Յորքում


Համասեռականների ամենամյա շքերթ Նյու Յորքում
please wait

No media source currently available

0:00 0:01:02 0:00

Կիրակի օրը Նյու Յորքում անցկացվեց համասեռականների մեծ մի շքերթ: ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում են այս օրերին կազմակերպվում նման շքերթներ, նշելու համար համասեռականների իրավունքները պաշտպանող շարժման 50-ամյակը:

Նյու Յորքի երթի 150 հազար մասնակիցներին գունավոր դրոշներ թափահարելով ողջունում էր մոտ չորս միլիոն մարդ: Նրանց շարքերում էին տարբեր կազմակերպությունների ու ընկերությունների անդամներ, դերասաններ ու քաղաքական գործիչներ:
Համասեռականների իրավունքների պաշտպանության համար շարժումը սկսվել է 1969 թվականի հունիս ամսից, երբ Նյու Յորքի Գրինվիչ գյուղի Ստոնուոլ Ինն անվանումը կրող համասեռականների բարում ոստիկանության կողմից իրականացվեցին մի շարք շուրջակլներ: Դրա արդյունքում առաջ եկան բախումներ ոստիկանության հետ, ինչի արդյունքում սկսվեց ու տարածվեց այս շարժումը:

Կիրակի օրվա երթը սկսվել էր Ստոնուոլ Ինն բարի մոտ 2000 ցուցարարների մասնակցությամբ:

XS
SM
MD
LG