Մատչելի հղումներ

Apple-ի գլխավոր դիզայները հեռանում է


Apple-ի iPhone, iMac and iPad սարքերի դիզայնի հեղինակ Ջոնի Իվսը հայտարարել է ընկերությունից հեռանալու մասին: Նա ցանկանում է հիմնել դիզայնի սեփական ընկերություն: Սակայն նա ամբողջապես չի խզում իր կապերը Apple ընկերության հետ, որը կդառնա վերջինիս նոր ընկերության հաճախորդը։

Հավանաբար քչերը գիտեն, որ հենց Ջոնի Իվին է գլխավորել ժամանակակից աշխարհի խորհրդանիշ դարձած Apple ընկերության դիզայնի ուղղությամբ աշխատանքը 1990-ականներրից:

Նրան հաճախ անվանում են Apple ընկերությանն իր մրցակիցներից տարբերող մղիչ ուժ, ով նոր տեխնոլոգիաներնը դարձրեց գեղեցիկ ժամանակակից։

Նա ընկերությանն է միացել 1992 թվականին որպես երիտասարդ դիզայներ: Սակայն տարիներ անց վերջինս ստանձնեց արտադրության դիզայնի ուղղության ղեկավարումը՝ դառնալով ընկերության փոխնախագահ:

Իվի նոր ընկերությունը կրում է LoveFrom անունը, որի գաղափարը նա ստացել էր Ջոբզից, ով համոզված էր, որ սիրով պատրաստված աշխատանքն է, որ պետք է լինի մարդու գործունեության հիմքում, որպես աշխարհին երախտագիտություն հայտնելու միջոց։ Դրա մասին նա պատմել է Financial Times-ին տված հարցազրույցում:

Իվը մեծացել է Լոնդոնի արվարձաններից մեկում: 2012 թվականին Բուքենգիմյան պալատում արժանացել ասպետի կոչման: Վերջինս համալսարանն ավարտելուց հետո Անգլիայում հիմնել էր իր դիզայնի ընկերությունը, որը եւ նրան ուղղորդեց դեպի Apple։

Apple ընկերությունը դեռևս չունի նոր թեկնածու այս պաշտոնին: Իվի երկու տեղակալները կենթարկվեն ժամանակավորապես ընկերության ղեկավարներից մեկին՝ Ջեֆ Ոիլյամսին, ով ղեկավարել է Apple Watch ապրանքատեսակի ստեղծման աշխատանքը:

Վերջինիս ընկերությունից հեռանալու հստակ օրը դեռ հայտնի չէ։

Facebook Forum

XS
SM
MD
LG