ԵՄ արտակարգ գագաթաժողովը դադարեցրեց իր աշխատանքները: Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը երկուշաբթի օրը կեսօրին հայտարարեց, որ աշխատանքները դադարեցվում են մինչեւ երեքշաբթի օրը և կվերսկսվեն հուլիսի 2-ին:
Այս հայտարարությանը նախորդել էին 20-ժամանոց բանակցությունները: Եվրամիության 28 երկրների ղեկավարները փորձել են ընտրել դաշինքի հիմնական կառույցների ղեկավարներին, սակայն` ապարդյուն: Քննարկումները ամբողջ գիշեր շարունակվեցին փակ դռների հետեւում: Լրագրողներին հասնում էին միայն կցկտուր տեղեկություններ նիստի ընթացքի և դռների հետևում ընթացող քննարկումների մասին:
Ըստ որոշ աղբյուրների՝ որոշումը արգելափակել է Լեհաստանը` Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի հետ միասին: Արեւելյան Եվրոպայի երկրները չեն համաձայնվել հոլանդացի Ֆրանսա Թիմմերմանսի թեկնածության հետ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար, քանի որ նա նախկինում վերահսկել է Լեհաստանում եվրոպական նորմերի խախտումների հետաքննությունը այդ երկրի կառավարության սահմանադրական բարեփոխումների ներքո: Վարշավան առայսօր դժգոհություններ ունի այս կապակցությամբ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր լրագրողների հետ զրույցում չի հաստատել, բայց չի էլ ժխտել: Նա հայտարարել է, որ պառակտումը Եվրամիության քաղաքական դաշինքում է եւ նշել, որ դեմ է միության հետագա ընդլայնմանն առնվազն մինչեւ դաշինքի կառավարման բարեփոխումը:
Բրյուսելի շուրջ ընթացող այս զարգացումները ձեռնատու են Բորիս Ջոնսոնին, ով առաջատար թեկնածու է Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի, եւ, հետեւաբար, երկրի վարչապետի պաշտոնին: Նա «Բրեկզիթի» -ի կողմնակից է և նախկինում բազմիցս մեղադրել է Եվրամիությանը անգործունակության մեջ: Այսօր նա հայտարարել է, որ Միացյալ Թագավորության դուրս բերումը ԵՄ-ից առանց համաձայնության «շատ փոքր հետեւանքներ» կունենա:
Facebook Forum