Մատչելի հղումներ

Ռուսները մեծ հույսեր չեն կապում Թրամփ-Պուտին հանդիպման հետ


Ռուսները մեծ հույսեր չեն կապում Թրամփ-Պուտին հանդիպման հետ
please wait

No media source currently available

0:00 0:01:35 0:00

Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ Ճապոնիայի Օսակա քաղաքում հանդիպում տեղի ունեցավ, երբ երկու գերտերությունների միջեւ լարվածությունը շարունակում է սրվել:

Ինչպես Թրամփն է ասել լրագրողների հետ հանդիպման ժամանակ, իրենք քննարկելու են առեւտրին, զինաթափմանը, հովանավորչությանը վերաբերող հարցեր: ‘’Մեր միջեւ առկա են լավ հարաբերություններ, ու համոզված եմ, որ ժամանակը միասին լավ կանցկացնենք: Իսկ լավ հարաբերությունները լավ արդյունք են ծնում’’, ասել է Թրամփը: Ավելի ուշ, մինչեւ բանակցություններին անցնելը, դիմելով Պուտինին ասել է, ‘’Չմիջամտեք ընտրություններին‘’:

Սպիտակ տունն ավելի ուշ հայտնել է, որ երկու նախագահները քննարկել են նաեւ Իրանին, Սիրիային, Վենեսուելային եւ Ուկրաինային առնչվող խնդիրներ:


Երկու նախագահների միջեւ երեք ամիս առաջ Հելսինկիում անցկացված հանդիպումից հետո ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները ոչ միայն չեն բարելավվել, այլ նույնիսկ ավելի են վատթարացել:
Այդ պատճառով վերլուծաբաններից շատերն են ասում, ինչպես օրինակ Պավել Շարիկովը, թե չեն կարծում, որ այս օրերին նրանք կստորագրեն որեւէ պայմանագիր:

Թրամփն ու Պուտինը քննարկելու են այնպիսի փշոտ հարցեր, ինչպես Ուկրաինայի ու Վենեսուելայի խնդիրներն են:
Քաղաքական աշխարհում իհարկե, անձնական լավ հարաբերությունները կարող են ու հիմնականում դրական ազդեցություն են ունենում այդ երկրների հարաբերությունների վրա: Այդպես էր թվում 2016 թվականին, երբ Թրամփն ընտրվեց ԱՄՆ-ի նախագահ: ‘’Սակայն ստացվեց այնպես, որ հարաբերություններն այնքան վատացան, որ նմանվեցին Սառը պատերազմի տարիներին’’, ասում է վերլուծաբանը:

Մեկ այլ վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն էլ հիշեցնում է 50-ական թվականները, երբ շատ լավ հարաբերություններ էին առկա ԱՄՆ-ի նախագահ Էյզենհաուերի ու Խորհրդային Միության ղեկավար Խրուշչեւի միջեւ, սակայն երկու երկրների միջեւ հարաբերությունները մնում էին չափազանց լարված’’:

Ռուսաստանի փողոցներում էլ, մարդիկ տարբեր ու տարաբնույթ եզրակացություններ եւ կանխատեսումներ են անում: Մի մասն ունի որոշ հույս ու հավատում է, որ անձնական լավ կապերը կարող են դրական ազդեցություն գործել միջպետական հարաբերությունների վրա, մյուս մասն էլ կարծում է, որ եթե մինչ այժմ դա չի հաջողվել անել, այսուհետ եւս չի հաջողվելու:

Ռուսաստանի մայրաքաղաքում ‘’Ամերիկայի Ձայն’’-ի թղթակցի ստացած տպավորությունը հետեւլայլն է. որ ռուսների մի հոծ զանգված շատ քիչ փոփոխությունների հնարավորություն է տեսնում աշխարհաքաղաքական իրականությունում:

XS
SM
MD
LG