Մատչելի հղումներ

՝՝Boeing 737 Max՛՛ մակնիշի օդանավերի վերադարձը դեպի թռիչքուղիներ նորից կհետաձգվի


՝՝Boeing 737 Max՛՛ մակնիշի օդանավերի վերադարձը դեպի թռիչքուղիներ նորից կհետաձգվի, քանի որ նրա համակարգչային ծրագրերում հայտնաբերվել են նոր խնդիրներ, որոնց արդյունքում թռիչքի ժամանակ այս օդանավերը կարող են առանց հրահանգի ընդունել վայրէջքի դրություն։

Այս նոր անսարքությունը շտկելու համար նորից կպահանջվի որոշ ժամանակ, որպեսզի օդանավերին թույլատրվի վերսկսել թռիչքները։

Հիշեցնենք, որ ՝՝Boeing 737 Max՛՛ մակնիշի երկու օդանավերի կործանումից հետո ամբողջ աշխարհում ժամանակավորապես դադարեցվեցին այս օդանավերի թռիչքի արտոնությունները։ Առաջին աղետը տեղի էր ունեցել Ինդոնեզիայում հոկտեմբեր ամսին։ Մարտ ամսին համակարգչային նույն խնդրի պատճառով կործանվել էր Եթովպիական ավիաուղիներին պատկանող մեկ այլ օդանավ։ Երկու օդանավերի կործանման պատճառով զոհվել էին բոլոր 346 ուղեւորներն ու անձնակազմերի աշխատակիցները։


United Airlines ընկերությունն իրեն պատկանող այս օդանավերի թռիչքը հետաձգել է մինչեւ սեպտեմբեր։ Southwest Airlines եւ American Airlines ընկերությունները նույնպես հանդես են եկել նմանատիպ հայտարարություններով, ընդունելով, որ այս օդանավը դեռեւս պատրաստ չէ թռիչքների, հակառակ նախկին հաշվարկրներին։

XS
SM
MD
LG