Մատչելի հղումներ

Ռոբերտ Մյուլլերը համաձայնվել է վկայություններով հանդես գալ Կոնգրեսի երկու հանձնաժողովներում


Ռոբերտ Մյուլլերը համաձայնվել է վկայություններով հանդես գալ Կոնգրեսի երկու հանձնաժողովներում
please wait

No media source currently available

0:00 0:01:22 0:00

ԱՄՆ-ի հատուկ հետաքննիչ Ռոբերտ Մյուլլերը համաձայնվել է բաց վկայություններով հանդես գալ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դատական եւ հետախուզական հարցերով հանձնաժողովներում։ Հաջորդ ամիս անցկացվելիք լսումները վերաբերելու են 2Օ16 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցով անցկացված հետաքննությանը։

Երկու հանձնաժողովների դեմոկրատ նախագահներ Ջերոլդ Նադլերը եւ Ադամ Շիֆը երեքշաբթի օրն էին հայտարարել, որ Մյուլլերը Կոնգրես է ներկայանալու հուլիսի 17-ին։

Մյուլլերի ղեկավարությամբ երկու տարի հետաքննություն իրականացրած հատուկ հետաքննչական խումբը նաեւ ուսումնասիրել է այն հարցը, թե արդյոք Թրամփը չի խոչընդոտել արդարադատությունը, երբ փորձել է դադարեցնել այս հետաքննչական խմբի գործունեությունը։

Հիշեցնենք, որ ապրիլ ամսին ներկայացված խմբագրված տարբերակում Մյուլլերի զեկույցը եզրակացրել է, որ Թրամփի ընտրարշավը գաղտնի հանդիպումներ չի անցկացրել ռուսների հետ։ Սակայն զեկույցում հստակ կերպով չի ասվում, թե արդյոք նա խոչընդոտել է արդարադատությունը, թե ոչ։

Մյուլլերն ասել է, թե ուզում է, որ իր զեկույցը ներկայացվի այնպես, ինչպես որ կա, եւ որ ինքը հանրության առջեւ հանդես չգա վկայություններով։ Սակայն Նադլերն ու Շիֆը ներկայացրել են օրենսդիր մարմնի ծանուցագրեր, որոնք պահանջում են, որ նա հանդես գա վկայություններով։ Երկու հանձնաժողովների նախագահներն ասել են, թե հանրությունը պետք է հետաքննության ու դրա եզրակացության մասին ստանա հավաստի տվյալներ։

Կոնգրեսում Մյուլլերի նախատեսվող վկայությունների մասին տեղեկանալով՝ նախագահ Թրամփը, որը այդ հետաքննությունը շարունակ անվանել է ՝՝վհուկաորս՛՛, թվիթերյան իր էջում գրանցել է նոր բառակապակցությամբ արտահայտություն՝ ՝՝Նախագահի նկատմամբ ոտնձգություն՛՛։

XS
SM
MD
LG