Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-Ռուսաստան հակասությունները խորանում են


Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հունիսի 26-ի հանդիպման օրակարգը հագեցած է անվտանգության հետ կապված մի շարք առանցքային խնդիրներով, ներառյալ միջուկային զինատեսակների մասին Ռուսաստանի հետ պայմանագիրը:

ՆԱՏՕ-ն հորդորում է Ռուսաստանին մինչև օգոստոս ամիսը ոչնչացնել միջուկային նոր հրթիռը և այսպիսով պահպանել 1987 թվականին կնքված միջին հեռահարության հրթիռների վերաբերյալ պայմանագիրը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է ՝ ժամանակը գնում է:

«Ռուսական նոր հրթիռները խախտում են Միջին հեռահարության միջուկային հրթիռների մասին պայմանագիրը, որը տասնամյակներ շարունակ զինված ուժերի վերահսկման անկյունաքարերից է: Չափազանց մտահոգիչ է, որ Ռուսաստանը նոր հրթիռներ է տեղակայում, այս պայմանագիրը հստակ կերպով խախելով՝ այսպիսով վտանգի տակ դնելով ամբողջ համաձայնագիրը»,- հայտարարեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ջենս Սթոլթնբերգը

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ցանկանում են, որ Մոսկվան վերացնի իր 9M729/SSC-8 տիպի միջուկային զենքի համակարգը: Ռուսաստանը հրաժարվում է՝ ընդգծելով, որ որևէ կերպ չի խախտում պայմանագիրը: Այն մեղադրում է Վաշինգտոնին զենքի մրցավազք սանձազերծելու մեջ:

Վաշինգտոնը իր հերթին հայտարարում է, որ այս հարցի շուրջ համաձայնության բացակայության դեպքում դուրս կգա պայմանագրից, որով հնարավորություն կստանա զարգացնելու իր միջուկային զինանոցը:

Ի պատասխան, Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ Մոսկվան համարժեք կարձագանքի 1987 թ. համաձայնագրի չեղարկմանն ուղղված ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր քայլի:

Facebook Forum

XS
SM
MD
LG