Մատչելի հղումներ

Վաշինգտոնը փորձում է, որ հոնդուրասցի ու սալվադորցի միգրանտները մնան Գվատեմալայում ու չհասնեն ԱՄՆ-ի սահման


Ծայրահեղ աղքատությունը եւ տարածված հետապնդումները պատճառ են դարձել, որ Գվատեմալայից մեծ թվով մարդիկ շարունակեն հոսքը դեպի երկրի հյուսիսային սահմաններ։ Այս երկրից հոկտեմբեր ամսից ի վեր այլ երկրներ է հեռացել 17 միլիոն ազգաբնակչության 1 տոկոսը։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը մտահոգություն է արտահայտում այստեղ օրենքները համատարած կերպով ոտնահարվելու առնչությամբ։
Գործակալության Նյու Յորքի մասնաճյուղի տնօրեն Նինեթ Քելլիի խոսքերով, տարբեր թաղամասեր այս երկրում գտնվում են տարբեր ավազակախմբերի վերահսկողության ներքո, որտեղ պատանի տղաները կամ պիտի միանան նրանց ու սպանեն այլոց, կամ հակառակ դեպքում պիտի դառնան նրանց զոհը։ Իսկ աղջիկները կարող են դառնալ թրաֆիքինգի ու սեռական հարձակումների զոհ։
Այդ պատճառով մեծ է նրանց թիվն, ովքեր փորձում են ապաստան գտնել ԱՄՆ-ում։ ՝՝Երրորդ անվտանգ երկիր՛՛ անվանումը ստացած պայմանագիրը, եթե ստորագրվի ԱՄՆ-ի ու Գվատեմալայի միջեւ, սալվադորցի ու հոնդուրասցի միգրանտներին թույլ չի տա փախստականի դիմումներ ներկայացնել ԱՄՆ-ի իշխանություններին։ Ըստ պայմանագրի, փախստականի կարգավիճակ ստանալու խնդրագրով նրանք ստիպված են լինելու դիմել Գվատեմալային։


ԱՄՆ-ում ներգաղթի ծավալները սահմանափակելու կողմնակից խմբերը պնդում են, որ այս տարածաշրջանի երկրները, ինչպես օրինակ Գվատեմալան ու Մեքսիկան պիտի անեն ավելին, որպեսզի արգելեն կենտրոնամերիկյան երկրներից դեպի ԱՄՆ-ի սահամաններն ուղղություն վերցնող միգրանտների հոսքը։
Իսկ Գվատեմալայում կարծում են, որ իրենց մոտ արդեն իսկ առկա աղքատության բարձր մակարդակը, բռնություններն ու կոռուպցիան ավելի կխորանան, եթե հարեւան Հոնդուրասից ու Էլ Սալվադորից միգրանտների հոսքը դեպի ԱՄՆ շարժվելու փոխարեն կանգ առնի այստեղ։
Գվետեմալայի բնակիչներից շատերի մոտ է այն կարծիքը տարածվել, որ հոնդուրասցի ու սալվադորցի միգրանտներն իրենց երկիր են ժամանում գողություններ իրականացնելու նպատակով։


Իսկ ահա Human Rights First կազմակերպությունը պնդում է, որ փախստականի կարգավիճակ ստանալու նպատակ ունեցող այս անձանց հետ՝ իրենց երկիրն ուղարկելու դեպքում նրանք կհայտնվեն ավելի ծանր իրավիճակում, քան նախկինում էին, քանի փախուստի դիմածների նկատմամբ ավազակախմբերն այստեղ ցուցաբերում են ավելի մեծ դաժանություն։

XS
SM
MD
LG