Մատչելի հղումներ

Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները՝ Էրդողանի իշխանութան տապալման նախաշեմ


Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները՝ Էրդողանի իշխանութան տապալման նախաշեմ
please wait

No media source currently available

0:00 0:01:51 0:00

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի քաղաքապետի ընտրություններն ընդդիմությանն անցած տասնամյակների ընթացքում տվեցին առաջին լուրջ հաղթանակը տոնելու հնարավորություն։ Եվ մարդիկ քաղաքի փողոցներում պարում են նախագահ Էրդողանի 25-ամյա իշխանության հիմքերը ցնցելու համար։ Չէ որ ինքը՝ Էրդողանն է միշտ ասել, որ Ստամբուլն է որոշում երկրի քաղաքական գերիշխանությունը։
Այն հանգամանքը, որ ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն որոշ շրջաններում ստացել է ձայների 83 տոկոսը, շատերին է թույլ տալիս ենթադրել, որ նա կարող է դառնալ Էրդողանի մրացակիցը նախագահական ընտրություններում։
Բոսֆորի նեղուցի ափին է գտնվում Ստամբուլի Ուսքուդարի շրջանը՝ Էրդողանի ծննդավայրը, ու նրա գլխավոր քաղաքական ամրոցը։ Սակայն նույնիսկ այստեղ է բնակչության մեծամասնությունը քվեարկել Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցության թեկնածուի դեմ։ Եվ նույնիսկ այս կուսակցության մշտական աջակիցներն են ասում, որ գալիս է Էրդողանի կառավարման ավարտը։
՝՝Նախ եւ առաջ հարկավոր է հաշտվել ժողովրդի հետ։ Իշխանությունը պիտի դադարեցնի մտավորականներին բանտարկելու քաղաքականությունը եւ հետ վերադարձնի խոսքի ազատությունը ժողովրդին։ Նրանք պիտի լսեն ժողովրդին՛՛, ասում են Էրդողանի արդեն նախկին աջակիցները։

Փորձագետներից շատերն են ասում, որ Էրդողանի պարտությունը կմեծացնի նրա իսկ կուսակցության մեջ Թուրքիայի այն քաղաքացիների թիվը, ովքեր բողոքում են, որ Արդարություն եւ զարգացում կուսակցությունը հրաժարվել է իր նախկին ընդգրկուն հիմքերից։ ՝՝Կուսակցության ղեկավարները՛՛, ասում են նրանք, ՝՝չեն ներկայացնում հասարակության տարբեր շերտերը՛՛։ Նրանք խորհուրդ են տալիս, որ փոփոխված ղեկավարությունը Թուրքիայի ժողովրդին կարողանա ասել ու վստահեցնել, որ կառուցելու են ավելի ընդգրկուն պահպանողական կուսակցություն։

Էրդողանին առաջին հաղթանակը շնորհել է Ստամբուլը 1994 թվականին՝ նրա համար դառնալով Թուրքիայի քաղաքական իշխանությունն իր ձեռքը վերցնելու ցատկահարթակ։ Նրա իշխանության անկումը գրանցվում է նորից Ստամբուլում, սակայն նույն ցատկահարթակի վրա սայթակելու տեսքով։

XS
SM
MD
LG