Մատչելի հղումներ

Հանրապետական բոյկոտը կաթվածահարել է օրենսդիր աշխատանքը


Օրեգոնի նահանգային Սենատի հանրապետական օրենսդիրները բոյկոտել են օրենսդիր մարմնի նիստերը՝ այսպիսով արգելափակելով դեմոկրատների կողմից գազային արտանետումների սահմանափակման վերաբերյալ օրինագիծը: Հանրապետականները դեմ են օրինագծին:

Օրեգոնի նահանգային սենատորները հինգշաբթի օրը լքել են նահանգային օրենսդիր մարմնի շենքը և այլևս չեն վերադարձել նիստերի այդ օրվանից ի վեր: Նիստերին նրանց բացակայությունը հանգեցրել է կիրակի օրվա քվեարկության չեղարկմանը դեմոկրատների առաջ քաշած գազային արտանետումների սահմանափակման վերաբերյալ նախագծի շուրջ: Քվեարկության համար ըստ կանոնակարգի անհրաժեշտ է օրենսդիրների երկու երրորդի կամ 20 սենատորների ներկայաթյուն: Կանոնակարգը թույլ չի տալիս քվորումի բացակայության պարագայում անցկացնել քվեարակություն:

«Հանրապետական սենատորները չներկայացան և ձախողեցին իրենց աշխատանքը»,- հայտարարել է Օրեգոնի նահանգապետ Քեյթ Բրաունը:

Նահանգապետ Քեյթ Բրաունը տեղի ոստիկանությանը կարգադրել է որոնել«անհայտ կորած» սենատորներին: Այս քայլը քննադատության է ենթարկվել հանրապետական սենատորների կողմից, որոնք մեղադրել են նահանգապետին իր հայեցողությամբ տեղի ոստիկանության օգտագործման մեջ:

Հանրապետականները դեմ են դեմոկրատների առաջ քաշած նախագծին, որի նպատակն է սահմանափակումներ մցնել տեղի գործարար շրջանակների համար օդի աղտոտվածության առումով:

«Ես կատարում եմ պարտավորություններս իմ ընտրողների առջև՝ խուսափելով այս ահավոր օրինագծի ընդունումից»,- ասում է հանրապետական սենատոր Դենիս Լինֆիքումը:

Հանրապետականների բոյկոտը նաև անդրադառնում է այլ ոլորտների վրա ևս, քանի որ շուրջ 120 այլ օրինագծեր չեն դրվում քվեարկության՝ քվորումի բացակայության պատճառով: Օրեգոնի Սենատի նախագահ Փիթր Քորթնին ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի առումով և կոչ արել հանրապետականներին վերադառնալ Սենատի աշխատանքներին:

Ի պատասխան սակայն հանրապետականները հիշեցրել են, որ 2001 թ. նահանգային Սենատի այդ ժամանակվա փոքրամասնություն կազմող դեմոկրատները դիմել էին նուն քայլի հանրապետական օրինագծի արգելափակման համար:

«Անհայտ կորած» սենատորները ստիպված են լինելու բացակայության յուրաքանչյուր օրվա համար վճարել 500 ԱՄՆ դոլար տուգանք: Նրանց կողմնակիցները սկսել են առցանց դրամահավաք՝ այս տուգանքը վճարելու նպատակով:

Facebook Forum

XS
SM
MD
LG