Պատասխանելով լրագրողների հարցերին այս հանդիպման մասին Հայաստանի արտգործնախարարը մասնավորապես ասել է.
«Դեսպան Բոլթոնի հետ ունեցանք չափազանց արդյունավետ, ծավալուն և ինտենսիվ երկխոսություն: Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու հարցերի լայն շրջանակ և իհարկե տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը մեր երկխոսության կարևոր մասն էր: ԱՄՆ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ մեկտեղ կարևոր դեր խաղում գործընթացում»:
Ընդգծելով երկխոսության կարևորությունը՝ արտգործնախարարը նշել է. «ԱՄՆ շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Մենք ունենք հարուստ երկկողմանի օրակարգ, ուստի սա կարևոր զրույց էր Հայաստանի գործընկեր Միացյալ Նահանգների հետ խնդիրների լայն շրջանակի վերաբերյալ»:
Facebook Forum