Մատչելի հղումներ

Վրաստանում սկսված բողոքի ցույցերի պահանջով հրաժարական է ներկայացրել խորհրդարանի նախագահը


Վրաստանի խորհրդարանի շենքը գրոհելու ընթացքում սկսված բախումների ժամանակ ավելի քան 240 մարդ է վիրավորվել: Հարյուր մարդ դեռեւս շարունակում է օգնություն ստանալ հիվանդանոցներում: Մարմնական վնասվածքներ ստացած անձանցից 80-ը ոստիկաններ են: Ինչպես բժիշկներն են հայտնել, երկու մարդ զրկվել է աչքից:

Անհանգստությունները մայրաքաղաք Թբիլիսիում սկսվեցին այն բանից հետո, երբ այստեղ ժամանած Ռուսաստանի պատգամավորներից Սերգեյ Գավրիլովը, Վրաստանի խորհրարանի անդամներին հետ հանդիպման ժամանակ նստեց Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին:

Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ 11 տարի առաջ սկսված պատերազմից ի վեր լարվածությունը երկու երկրների միջեւ պահպանվում է:

Բախումներից հետո խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է հրաժարական, ինչը ցուցարարների պահանջներից մեկն էր:

Գավրիլովը սկսված բախումների պատճառը համարել է, իր խոսքերով ասած, ''սուտ լուրերը՛՛, ըստ որոնց, իրեն մեղադրել են 1990-ականներին Վրաստանի դեմ մարտերին մասնակցելու մեջ:

Գավրիլովը Վրաստան էր ժամանել Ուղղափառ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, մի մարմին, որը հիմնադրել է Հունաստանը 1993 թվականին' ուղղափառ քրիստոնյա օրենսդիրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու նպատակով:

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր օրենսդիրները կոչ արեցին բողոքի ցույցեր սկսել այն բանից հետո, երբ ռուս պատգամավորը որոշեց իր ճառն արտասնել Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռից: Վրաստանի ժողովրդին զայրացրեց նաեւ այն հանգամանքը, որ խորհրդարանի նախագահն իր ելույթն արտասանեց ռուսերեն:

Սկսված ցույցերի ժամանակ մարդիկ իրենց հետ կրում էին պաստառներ, որոնց վրա գրված էր. ‘’Ռուսաստանը զավթիչ է’’:

Վարչապետ Մամուկի Բախտաձեն ասել է, թե ‘’երկիրը իրավական շրջանակներից դուրս բերելու գործին են լծվել նախկին նախագահ Մախեիլ Սաակաշվիլիի աջակիցները: Ներկայումս Ուկրաինայում գտնվող Սաակաշվիլին կոչ է արել վրացիներին իրենց ձեռքը վերցնել իրադրությունը ու չվախենալ ճնշամիջոցներից: Իրավապահ մարմիններին Սաակաշվիլին հորդորել է չենթարկվել ‘’Վրացական երազանք’’ կառավարող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին:

Վրաստանի Եկեղեցին կոչ է հղել իշխանություններին եւ քաղաքացիներին պաշտպանել երկիրը ներքին հակամարտության վտանգից:

XS
SM
MD
LG