Մատչելի հղումներ

Թրամփը գովեստով է խոսում հարկերը կրճատելու եղանակով տնտեսությանը զարկ տալու մասին


Թրամփը գովեստով է խոսում հարկերը կրճատելու եղանակով տնտեսությանը զարկ տալու մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:48 0:00

ԱՄՆ-ի նախագահը գովասանքով ու հպարտությամբ է խոսում երկրի տնտեսական աճի մասին ու Ազատության նախագահական մեդալով պատվում տնտեսագետ Արթուր Լաֆերին, որը դեռեւս Ռեյգանի կառավարման օրոք էր պնդում, թե հարկերը կրճատելու դեպքում արագ աճում է տնտեսությունը։
՝՝Այսօր մեր պետությունն ավելի ուժեղ է, երկիրն՝ ավելի բարգավաճ ու աշխարհն՝ ավելի լավ վայր ապրելու համար, նաեւ տնտեսագետ Արթուր Լաֆերի հիանալի մտքերի արդյունքում՛՛, հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը։
Նա հիշեցնում է Լաֆերի կողմից անձեռոցիկի վրա արված գծագրությունը, որով վերջինս ցույց էր տալիս, որ որքան բարձր են հարկերը, մարդիկ այնքան քիչ են ծախսում ու քիչ ներդրումներ կատարում։ Դրա արդյունքում աճը դանդաղում է, հարկերից ստացված եկամուտները՝ կրճատվում։

Հանրապետականների շրջանում այս գաղափարը միշտ էլ ընդունելի է եղել։ Սակայն մեծաթիվ փորձագետներ են ասում, որ այս առումով չկա իրական ապացույց։ Քննադատները նույնիսկ ասում են, թե եղել է ժամանակ, որ ԱՄՆ-ի տնտեսությունն արագ աճ է գրանցել, երբ վերին սահմանային հարկային դրույքաչափերը կազմել են նույնիսկ 90%:
ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ մինչեւ տարեվերջ տոկոսադրույքները կպահի անփոփոխ։
Բանկի կառավարիչ Ջերոմի Փաուելի խոսքերով ԱՄՆ-ի տնտեսությունը սպասվում է, որ ուժեղ կմնա, սակայն կարող է աճի ընթացքը փոխվել ՝՝առեւտրային կապերի ու համաշխարհային տնտեսության հետ կապված խնդիրների պատճառով՛՛։

Տնտնեսագետները ակնկալում են, որ Կենտրոնական բանկը, անցած մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամը լինելով, այս տարվա ընթացքում մեկ կամ երկու անգամ կկրճատի տոկոսադրույքները։ Դաշնային ֆոնդերի տոկոսադրույքների կրճատումներն ազդում են սպառողական եւ բիզնես վարկերի տոկոսադրույքների վրա եւ կարող են իրենց ազդեցությունը գործել տնտեսության վրա։

XS
SM
MD
LG