Բրիտանական բարեգործական Ուելքամ կազմակերպության կողմից աշխարհի երկրներում անցկացված հարցումները ցույց են տվել, որ յուրաքանչյուր 1Օ անձանցից 8-ը, կամ մարդկանց 79 տոկոսը համաձայն են, որ բժշկական պատվաստումներն անվտանգ են։
Սակայն ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է հայտարարում, ամբողջ ժողովրդին հիվանդություններից պաշտպանելու համար հարկավոր է, որ այդ ցուցանիշը հասնի 9Օ-ից 95 տոկոսի։
14Օ երկրներում 14Օ հազար անձանց շրջանում անցկացված հարցումները պարզել են, որ հարուստ երկրներում, որտեղ հիվանդությունների մակարդակը ցածր է, մարդիկ հակված են մտածել, որ պատվաստումներն անվտանգ չեն։ Իսկ ահա աղքատ երկներում մարդիկ հավատացած են, որ պատվաստումները վտանգ չեն ներկայացնում, եւ որ դրանք արդյունավետ են ու՝ շատ կարեւոր երեխաների համար։
Աշխարհի երկրների ցանկում Ֆրանսիան առաջին տեղում է բժշկական պատվաստումների նկատմամբ անվստահություն հայտնած մարդկանց թվով։ Իսկ ահա Բանգլադեշն առաջին տեղում է պատվաստումներին վստահելու ցուցանիշով, որտեղ հարցման ենթարկված բոլոր անձինք պատվաստումները համարում են անվտանգ ու արդյունավետ։