Մատչելի հղումներ

Իրանը կործանել է ամերիկյան անօդաչու օդանավ


Իրանը կործանել է ամերիկյան անօդաչու օդանավ
please wait

No media source currently available

0:00 0:01:21 0:00

Իրանը Հորմուզի նեղուցի մոտակայքում ոչնչացրել է ԱՄՆ-ին պատկանող անօդաչու թռչող սարք։ Իրանական կողմը հայտարարում է, թե դրոնին հարվածել են Իրանին պատկանող օդային տարածքում եւ ԱՄՆ-ին դիմում Իրանի պետական սահմանները հարգելու կոչով։

ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց խոսքերով, անօդաչու ինքնաթռի խոցումը տեղի է ունեցել միջազգային օդային տարածքում։

Ինչպես Իրանի պետական լրատվամիջոցներն են հաղորդում, Իրանի հեղափոխական պահակազորի ուժերը RQ-4 Global Hawk մակնիշի դրոնը կործանել են երկրի հարավային Հորմոզգանի գավառում։ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք պնդում են, թե կործանված դրոնը եղել է MQ-4C Triton մակնիշի, որը թռչելիս է եղել Հորմուզի նեղուցի վրայով։
ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարական անձնակազմի խոսնակ, ծովային ուժերի կապիտան Բիլ Ուրբանն ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել է, թե ՝՝Իրանի օդային տարածքում ամերիկյան ուժերին պատկանող որեւէ օդանավ այսօր չի թռչում։
ԱՄՆ-ի զինված ուժերը տեղեկացնում են, որ Իրանը նաեւ անցյալ շաբաթ էր փորձել կործանել ամերիկյան մի դրոն։

Երկու երկրների միջեւ լարվածությունն ավելի է սրվել այս հատվածում նավթակիր երկու նավերի դեմ իրականացված ռմբային հարձակումից հետո, ինչի մեջ ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին, վերջինս՝ հերքում այդ մեղադրանքները։

XS
SM
MD
LG