Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահն ընտրարշավը սկսեց անօրինական փախստականներին արտաքսելու կոչերով


ԱՄՆ-ի նախագահն ընտրարշավը սկսեց անօրինական փախստականներին արտաքսելու կոչերով
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

Պաշտոնապես սկսելով նախընտրական արշավը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ իր հին հայտարարությունների կրկնությամբ։ ՝՝Մենք հավատում ենք, որ մեր երկիրը պիտի լինի օրինապաշտ քաղաքացիների բնակավայր, այլ ոչ թե քրեածին օտարազգիների հավաքատեղի՛՛, հայտարարեց Թրամփը։ Այս հայտարարությունից մեկ օր առաջ թվիթերյան իր էջում նա գրել էր, որ ներգաղթի ծառայությունները հաջորդ շաբաթվանից պիտի սկսեն անօրինական փախստականներին արտաքսելու աշխատանքներ։

Նման աշխատանքների համար հարկավոր են հազարավոր աշխատակիցներ ու իրավապահ մարմինների հավելյալ աշխատակազմ։ Սակայն այս դիրքորոշման հակառակորդները նախազգուշացնում են, որ նման հռետորաբանությունն արդեն իսկ ապացուցել է, որ դրա արդյունքում առաջ են գալիս տհաճ հետեւանքներ։

Նյու Ջըրսիի ներգաղթի արդարություն դաշինք անվանումը կրող կազմակերպության տնօրեն Ջոհանա Քալլին հիշեցնում է փախստականների ընտանիքների անդամներին միմյանցից բաժանելու քաղաքականությունը եւ նշում, որ ծրագիրը շատ հապշտապ իրականացնելու արդյունքում առաջ եկավ սարսափելի մի իրավիճակ։ ՝՝Մենք կարծում ենք, որ նրանք նորից կարող են կառչել իրենց տրված խոստումներից, եւ կարող են նորից ստեղծել նման իրավիճակ՛՛, ասում է նա։
Ներգաղթի հարցերով փաստաբան Մեթյու Քամերոնը չի կարծում, որ զանգվածային շուրջկալի գործողություններ սկսելը հնարավոր է, բայց կասկած էլ չունի, որ առանց փաստաթղթերի ԱՄՆ-ում ներկայումս գտնվող մարդկանց շրջանում առաջ կգա համատարած վախի մթնոլորտ։
՝՝Դա նշանակում է, որ այս մարդիկ կհրաժարվեն բժշկական ծառայություններից, իրենց երեխաներին թույլ չեն տա հաճախել դպրոց, կխուսափեն աշխատանքի հաճախելուց՛՛, ասում է նա։


Զանգվածային արտաքսման գործողություններ սկսելու մասին հայտարարելուց հետո նախագահ Թրամփը նույն օրն ասաց, թե Միացյալ Նահանգները պատրաստվում է Գվատեմալայի հետ կնքել այսպես կոչված ՝՝անվտանգ երրորդ երկրի՛՛ պայմանագիրը, ըստ որի իրենց երկրներում հետապնդումների վտանգի տակ հայտնված անձինք Գվատեմալա հասնելուց հետո չեն կարող փախստականի դիմումներ ներկայացնել ԱՄՆ-ի իշխանություններին։


XS
SM
MD
LG