Մատչելի հղումներ

Թրամփն Իրանի դեմ պատերազմ սկսելու մտադրություն այս պահին չունի


Թրամփն Իրանի դեմ պատերազմ սկսելու մտադրություն այս պահին չունի
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

ԱՄՆ-ի պետքարտուղարը վստահեցնում է, որ նախագահ Թրամփն Իրանի դեմ պատերազմ սկսելու մտադրություն չունի։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մայք Փոմփեոն ասել է սակայն, որ ՝՝Իրանի ագրեսիան կանգնեցնելու՛՛ համար Միացյալ Նահանգները պատրաստ է դիմել ցանկացած քայլի։

Այս հանդիպումից մեկ օր առաջ էր Պենտագոնը հրապարակել Հորմուզի նեղուցում նավթակիր երկու նավերի դեմ իրականացված ռմբային հարձակման մասին հավելյալ լուսանկարներ։ Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք ասում են, թե լուսանկարները հաստատում են իրենց այն կասկածները, որ հարձակումներն իրականացվել են Իրանի հեղափոխական պահակազորի կողմից։

՝՝Մենք պիտի պատրաստ լինենք պատասխանելու համար Իրանի կողմից որեւէ գործողության, եթե այդ երկիրը կայացնի սխալ որոշում, եթե որոշի վնասել որեւէ ամերիկացու կամ ամերիկյան որեւէ հաստատություն, կամ էլ շարունակի միջուկային զենքերի իր ծրագիրը՛՛, ասել է Փոմփեոն։

Ելույթ ունենալով Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելն ասել է, թե կան ՝՝ուժեղ փաստարկներ՛՛, որ Իրանն է կանգնած երկու հարձակումների հետեւում։ Նա նույնպես Իրանին նախազգուշացրել է այն հետեւանքների մասին, որոնք կարող են առաջ գալ, եթե Թեհրանը ոտնահարի 2Օ15 թվականին կնքված միջուկային միջազգային գործարքը։ Մերքելը նաեւ հանդես է եկել Պարսից ծոցում լարվածությունը խաղաղ եղանակով լուծելու հորդորով։


՝՝Թայմ՛՛ ամսագրին տված հարցազրույցում Թրամփն ասել է, թե չի պատրաստվում երկու նավերի վրա իրականացված հարձակումների պատճառով պատերազմ սկսել ընդդեմ Իրանի։ Նրա խոսքերով, պատերազմ կսկսվի, եթե Իրանը փորձի ստեղծել միջուկային զենք։

XS
SM
MD
LG