Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բոլթոնը հանդիպում է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարաների հետ


ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն այս շաբաթվա վերջին հանդիպելու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Բոլթոնը։ Գրառման մեջ ասված է. «Այս շաբաթվա վերջին հանդիպում եմ ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ եւ կողմերին խրախուսելու եմ նրանց միջեւ շարունակվող երկխոսության համար»։ Նա կրկնել է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Միացյալ Նահանգների պատրաստակամությունը։

XS
SM
MD
LG