Մատչելի հղումներ

Հաղթելու համար տնտեսությունից զատ Թրամփը պիտի գտնի հպարտանալու այլ թեմա


Հաղթելու համար տնտեսությունից զատ Թրամփը պիտի գտնի հպարտանալու այլ թեմա
please wait

No media source currently available

0:00 0:01:49 0:00

Նախագահական օդանավը երեքշաբթի օրը վայրէջք կատարեց Փենսիլվանիա նահանգում, նահանգ, որը կարող է 2Օ2Օ թվականի նախագահական ընտրությունների պայքարի գլխավոր մարտադաշտը դառնալ։
Թրամփն այսօր իր խոսքը հիմնականում հենում է ամուր տնտեսության փաստի վրա՝ քաղաքականությունն անվանելով ՝՝խելագար աշխարհ՛՛։ ՝՝Ու երբ այսօր ունենք գործազրկության ամենացածր ցուցանիշը, երբ ունենք ամենաուժեղ տնտեսությունը, չեմ հասկանում, թե ինչպես կարելի է պարտվել եկող ընտրություններում՛՛, հայտարարում է Թրամփը։

Դեմոկրատական կուսակցությունից Թրամփի գլխավոր մրցակիցը նախկին նախագահ Ջո Բայդընն է, որն իր խոսքը հիմնականում կենտրոնացնում է Թրամփին քննադատելու վրա։ Բայդընի խոսքերով, Թրամփը ՝՝սպառնալիք է, սպառնալիք ամերիկյան արժեքներին՛՛։

՝՝Նրա կողմից ութ տարվա կառավարումը կարող է արմատապես փոխել մեր երկրի դեմքը՛՛, հայտարարում է Բայդընը։

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Բայդընը եւ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող մի քանի թեկնածուներ ավելի մեծ աջակցություն են ներկայում վայելում, քան Թրամփը։ Իսկ Թրամփը չի ընդունում որեւէ հարցման արդյունք, որը խոսում է իր դեմ։

Վերլուծաբան Մեթյու Դաուդի խոսքերով, ինչպես 2Օ16 թվականը ցույց տվեց, հարցման արդյունքները կարող են փոփոխության ենթարկվել շատ հանկարծակի կերպով։ ՝՝Ու կարեւոր է, որ դեմոկրատները դա հաշվի առնեն՛՛, ասում է նա։
Ներկա պահին Թրամփի վարկանիշը շարունակում է մնալ ցածր։ Այն ցածր է, սակայն միեւնույն ժամանակ՝ միշտ էլ եղել է կայուն նույն մակարդակին։
Ու եթե նա ուզում է մեծացնել 2Օ2Օ թվականի ընտրություններում իր հնարավորությունները, պետք է տնտեսության մասին շարունակ խոսելուց զատ, գտնի իր աջակիցների թիվն ավելի մեծացնելու խոսակցության այլ թեմա։

XS
SM
MD
LG